Դեսպան Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահին

Լուրեր

03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 6-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային (Sergio Mattarella):

«Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Համբարձումյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Համբարձումյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ: Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու և առկա քաղաքական գերազանց հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը։

Դեսպան Համբարձումյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: