Արցախի առողջապահության անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հրավիրել է խորհրդակցություն՝ առողջապահության նախարարի և նախագահի՝ առողջապահության ու սոցիալական հարցերով խորհրդականների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ անվճար առողջապահություն ունենալու իր նախընտրական խոստման համաձայն՝ կյանքի են կոչվում առաջին լոկալ ծրագրերը: Նախագահի հանձնարարականով՝ առողջապահության նախարարություն դիմած անպտղություն ունեցող ավելի քան 100 զույգերի բուժման ծախսերը ամբողջությամբ կիրականացվեն պետական ֆինանսավորմամբ՝ փուլ առ փուլ:

«Առողջապահական հաջորդ ծրագրի շահառուները, ըստ նախագահ Հարությունյանի, կլինեն Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցները: Այն հնարավորություն կտա սոցիալական այդ խմբերի ներկայացուցիչներին սրտանոթային հիվանդություն ունենալու դեպքում Արցախի և Հայաստանի բուժհաստատություններում անվճար օգտվել բուժման բոլոր տեսակի ծառայություններից՝ ներառյալ սրտի բաց և փակ վիրահատությունները: Նախագահը նշել է նաև, որ հաջորդ տարվանից առողջապահական ամբողջ համակարգը կդառնա անվճար, և բոլորը հնարավորություն կունենան օգտվել նշված ծրագրերից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի վերազինման աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ մինչև տարեվերջ պետական ու բարեգործական միջոցներով ձեռք կբերվեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: