Դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծը վաղը ԱԺ-ում չի քննարկվի
Քաղաքականություն
07.07.2020 | 18:00ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սիսակ Գաբրիելյանը ֆեյսֆուքի իր էջում գրել է:
«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ: «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,- գրել է պատգամավորը: