COVID-19-ի պատճառով՝ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը կարող է 1 միլիարդի հասնել․ Deutsche Welle

Լուրեր

03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով՝ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը կարող է 1 միլիարդի հասնել։ Մասնավորապես՝ Աֆրիկայում և հարավային կիսագնդի այլ երկրներում COVID-19-ով վարակման դեպքերն աճում են, շատերը կորցնում են աշխատատեղերը, տնտեսությունը մեծապես տուժում է, պարենային ապրանքների գները բարձրանում են, իսկ առողջապահական համակարգերը դժվարությունների են հանդիպում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով «Welthungerhilfe» բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Մարլեն Թիմին, որն այսօր Բեռլինում ներկայացրել է կազմակերպության տարեկան զեկույցը:

«Կորոնավիրուսը սրում է մինչ այժմ գոյություն ունեցող այն խնդիրներն ու ճգնաժամերը, ինչպիսիք են երաշտը, կլիմայի փոփոխությունը, զինված բախումները և առողջության համակարգի սխալները։ Ավելին՝ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվն առաջիկա ամիսներին կարող է աճել։ Համաճարակի հետևանքներից հիմնականում կտուժեն զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրները»,- նշվում է զեկույցում:

Welthungerhilfe- ի տվյալներով՝ այժմ աշխարհում սովի է մատնված մոտ 821․6 միլիոն մարդ, ինչն աշխարհի բնակչության մոտ 11%-ն է: Միևնույն ժամանակ, 47 երկրում իրավիճակը գնահատվում է լուրջ, շատ լուրջ կամ աղետալի:

Հավելենք, որ ըստ Worldometers.info վիճակագրական կայքի՝ աշխարհում COVID-19-ի ակտիվ դեպքերը 4․463․612-ն են, որից 57․889-ը՝ ծանր կամ ծայրահեղ ծանր։

Նելլի Մելքոնյան