Ուկրաինայի հայերի միությունը Երևանում սքեյթ այգու բրենդինգի համար դրամաշնորհային ծրագիր է նախաձեռնել

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ուկրաինայի հայերի միությունը նախաձեռնել է դրամաշնորհային ծրագիր` Երևանում առաջին սքեյթ-պարկի նեյմինգի և բրենդինգի համար, հայտնում է AnalitikaUA.net-ը:

ՈւՀՄ տվյալներով՝ հայեցակարգը պետք է արտացոլի նախագծի սոցիալ-մշակութային նշանակությունը, ինչպես նաեւ ընդգծի ՀՀ մայրաքաղաքում նոր լոկացիայի հնարավորությունները: Մասնակցության համար հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը՝ անկախ բնակության երկրից:

5044 քմ տարածքով սքեյթ այգին (սքեյթ-պարկը) Ուկրաինայի Հայերի միության սոցիալական ծրագիրն է, որն ուղղված է երիտասարդության համար ժամանցի եւ հանգստի ակտիվ գոտու ստեղծմանը: Այգու շինարարությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի տեխնիկական եւ վարչական աջակցությամբ:

Տարեսկզբին ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սքեյթ-պարկի կառուցման մասին պայմանագիր էին ստորագրել:

Մարտին մեկնարկել է շինարարության առաջին փուլը:

Այգու ճարտարապետ Արմեն Շատվորյանի նպատակն է նոր լոկացիա ստեղծել Երեւանում, որը կդառնա առաջին հարթակը էքստրեմալ սպորտի, ակտիվ հանգստի համար:

Մասնակիցը պետք է ներկայացնի անվանում, կարգախոս, գրաֆիկական փաթեթ եւ բրենդբուք: Հայտերի ընդունման ժամանակ կգնահատվեն նորարարությունը, մշակման ակտուալությունը, վիզուալ ներդաշնակությունն ու օրիգինալ հայեցակարգը:

Դրամաշնորհի հաղթողը ստանում է 3000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամական պարգև:
Մասնակցության հայտերի ընդունումը մինչև 07.08.2020 ներառյալ:

Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հատուկ կայքում չորս լեզուներով: