Անձնագրի պատճենը՝ կորոնավիրուսից մահացածի դիակի հետ. ԱՆ նոր ցուցումը՝ պատգամավորների գնահատմամբ գյումրեցի տատիկի դիակի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարությունում  որոշել են այսուհետ բոլոր բժշկական կազմակերպություններից պահանջել, որպեսզի կորոնավիրուսային հիվանդությամբ մահացածի դիակի հետ բացի էպիկրիզը, դիահերձարան ուղարկվի նաև մահացածի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Այդ մասին գրությունն այսօր Առողջապահության նախարարությունն ուղարկել է բոլոր բուժհաստատությունների տնօրեններին։

Factor tv-ի հետ զրույցում մեր այս տեղեկությունը հաստատեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Դա արվում է՝ ավելի ճշգրիտ նույնականացում անելու համար»,- ասաց նա։

Ընդդիմադիր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն առաջինն էր բարձրաձայնել գյումրեցի տատիկի կորած դիակի մասին, համարում է, որ այստեղ կա լուրջ թերացում. նման վերահսկողությունն անհրաժեշտ էր ի սկզբանե. «Դա պետք էր անել շատ վաղուց, որովհետև ինձ զանգում են բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստացել են կորոնավիրուսով մահացած հարազատի դին և հիմա ցանկանում են արտաշիրիմում անել։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդկանց մեջ ինչ վախ, կասկած է ընկել, որ գուցե հուղարկավորել են ուրիշի հանգուցյալին։ Ինչ հիմա անում են, վաղուց պիտի անեին, որ դիակները չխառնեին։ Հիմա էլ մեղքը փորձում են տատի թոռան վրա գցել, թե նա տատիկին տեղը չի բերել։ Չի կարելի այդպես անամոթաբար մշտապես ստել»,- նշեց Զոհրաբյանը։

Իշխող ուժի պատգամավոր Արփի Դավոյանը, մինչդեռ, գտնում է, որ անհրաժեշտ լուծումները տրվում են ըստ իրավիճակի: «ԱՆ-ն ընթացակարգեր է մշակում՝ կապված իրավիճակի հետ։ Եվ կարծում եմ՝ նպատակահարմար են գտել այդպես»,- ասաց նա։

Ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ «Լուսավոր հայաստան»-ի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն Առողջապահության նախարարության այս որոշումը ողջունում է, սակայն գյումրեցի տատիկի օրինակով պնդում է, որ առողջապահության համակարգում քաոս է տիրում: «Դեպքը գալիս է ակնառու դարձնելու մի փաստ, որ տոտալ քաոս է տիրում ամբողջ ոլորտում և հնարավոր է դի կորցնել։ Ընդ որում՝ ակնհա՞յտ է, չէ, որ եթե այդ դիակը տարել և թաղել էին, նշանակում է՝ այդ մարդկանց հարազատները ինչ-որ ուրիշ տեղ են թաղված, դա էլ պետք է հայտնաբերել»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան