Կիսաազատություն, որը տևեց մեկ ամիս․ ինչու է ցմահների պահման ռեժիմը կրկին խստացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
Բոլորը

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը 24 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ամիսներ առաջ դատարանի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվեց «Սևան» ՔԿՀ։ Կիսափակ ռեժիմից անցումը ավելի մեղմ կիսաբաց ռեժիմի տևեց ընդամենը մեկ ամիս։ Դատախազությունը բողոքարկել էր ցմահ դատապարտյալին մեղմ ռեժիմի տեղափոխելու որոշումը՝ պնդելով, որ նա դրական վարքագիծ չի դրևսորել։

Ցմահ դատապարտյալն այստեղ միտում է տեսնում, ասելով թե նման խստացումներով իրեն ազատվելու հնարավորությունից են զրկում։

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանին 1996թ-ին մեղադրել էին 5 ծառայակիցների սպանության համար, սակայն նա մեղադրանքը չի ընդունել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անդրադառնալով այս դեպքին նշեց, որ Դատախազության այս որոշմամբ թե՛ Մկրտչյանը և թե՛ նրա ընտանիքը հոգեբանական շատ ծանր դրության մեջ են հայտնվել․ «Դատախազությունը երկու անգամ կասեցնում է Արթուր Մկրտչյանի ռեժիմի փոփոխությունը, որը առաջին անգամ նա շահել է դատարանում, երկու անգամն էլ Դատախազությունը բողոքարկում է: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ մի բան կա, որ իրենք ուզում են Արթուր Մկրտչյանին պահել բանտում»։

Դատախազությունից մինչդեռ ի պատասխան մեր հարցի ասացին․ «Դատախազության նման որոշումը պայմանավորված է նրանով, որ չեն ներկայացվել այնպիսի հիմնավորումներ, որոնք թույլ կտային հանգել նման տեղափոխման համար պարտադիր համարվող՝ դատապարտյալի կողմից դրական վարքագիծ դրսևորելու մասին հետևության: Մասնավորապես՝ դատապարտյալը չի խրախուսվել, կատարված հանցագործության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում, իր ունեցած ֆինանսական պարտավորության կատարման ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել»:

Բացի այս, Գլխավոր դատախազությունից ստացած պատասխանում խոսվում է նաև այն մասին, թե Արթուր Մկրտչյանը դրական վարքագիծ չի դրսևորել․ «Շատ է շահարկվում այն հարցը, որ դատապարտյալը 2013թ հուլիսի 1-ից հետո մինչ օրս կարգապահական տույժի չի ենթարկվել: Սակայն դա խոսում է վերջինիս օրինապահ վարքագծի դրսևորման մասին, ինչը ցանկացած դատապարտյալի պարտականությունն է, այլ ոչ թե դրական վարքագծի զարգացման մասին»:

Ժաննա Ալեքսանյանը մինչդեռ կարծում է, որ Դատախազությունը շարունակում է աշխատել պատժողական ոճով․ «Դատախազությունը ուղղակի աշխատում է մարդկանց դեմ և դա ոչ մի լավ բանի չի բերի, հետո էլ ուզում են, որ դրական խոսես, դրական եղեք՝ կասենք դրական, բացասական եք՝ ասում ենք բացասական եք»։

Իրավապաշտպանը նաև նշեց, որ Արթուր Մկրտչյանը միակը չէ, ում նկատմամբ, իր ձևակերպմամբ, Դատախազությունը կամայական որոշում է կայացրել և մատնանշեց մեկ այլ ցմահ դատապարտյալ Կամո Շալունցի դեպքը։ Նա էլ պատժի կրման կիսաբաց ռեժիմում երեք ամիս է մնացել, որից հետո կրկին անցել է կիսափակ ռեժիմի։ Պատժի խստացման պատճառը՝ կրկին Դատախազության որոշումն է եղել։

Շալունցը դատապարտվել էր 1995 թվականին զինծառայողներից մեկի սպանության համար: «Դատախազությունը անմարդկային քայլի է գնացել նրան հետ բերելով, Շալունցը մեզ հետ խոսել է, ասաց՝ երկրորդ անգամ դատավճիռս կարդացին»,- ասաց իրավապաշտպանը։

Թե որն է եղել այս ցմահ դատապարտյալի դեպքում կասեցման պատճառը Դատախազությունից ասացին․ «Պատժի կրման ընթացքում Շալունցը 3 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի՝ վերջինը 2019 թվականի նոյեմբերի 19-ին, որը որոշում կայացնելիս մարված չի եղել: Նա չի խրախուսվել, իր ունեցած 2.120.000 ՀՀ դրամի չափով ֆինանսական պարտավորության կատարման ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել»։

Նաև նշվում է, թե տեղաբաշխման հանձնաժողովը Կ. Շալունցին կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու որոշմամբ նշել է, որ վերջինս 2019 թվականի օգոստոսին և հոկտեմբերին 2 անգամ խրախուսվել է, սակայն որոշման կայացման պահին դատապարտյալի նկատմամբ կիրառված տույժը մարված չի եղել, իսկ նրա նկատմամբ կիրառված խրախուսանքները կասեցված են եղել և փաստացի նա խրախուսանք չի ունեցել:

Փակ հաստատություններում դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նման որոշումները, որոնք ցմահների մասին են, սակայն նրանք դրանց քննարկմանը մասնակցելու հնարավորություն չունեն, առաջացնում են Սահմանադրական նորմի խախտում: Ռևազյանը, այնուամենայնիվ, նշեց, որ ցմահների գործերով հեղափոխությունից հետո որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, բայց ցմահների գործերով պետությունը դեռ շատ անելիքներ ունի։

Հավելենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ Տեղաբաշխման հանձնաժողովը առաջիկայում նիստ կգումարի, որից պարզ կդառնա, թե արդյոք Մկրտչյանը կմնա կիսափակ, թե՞ կանցնի կիսաբաց ռեժիմի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան