«Գյումրի» բժշկական կենտրոնին թույլ է տրվել իրականացնել տրիաժ ծառայություն

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների սպասարկման  համար  հրատապ է ռեանիմացիոն ու տրիաժային ծառայությունը։  Մարզպետ Տիգրան Պետրոսյանն  ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջարկներով դիմել են Առողջապահության նախարարությանը։

Տեղեկացանք, որ նախարարությունը «Գյումրի» ԲԿ-ին թույլ է տվել իրականացնել տրիաժ ծառայություն։ Հիվանդանոցը դեռ ամիսներ առաջ  էր իրականացնում տրիաժ, սակայն պետական ֆինանսավորում չէր ստանում։ Ծառայության համար այժմ առանձնացված է հատուկ բաժանմունք։

«Մենք ուզում էինք տրիաժով մոդուլներ հավաքեինք «Գյումրի» բժշկական կենտրոնի հարակից տարածքում։ Այն  նպատակահարմար չէին գտել, քանի որ կողքը շինարարություն է գնալու։ Իսկ ինչ մնում  է «Գյումրի» ԲԿ-ի ունեցած ներքին հնարավորություններին,  ոչ արդեն ավելացնելու,  ունեցած բաժանմունքը, որը մեկուսարաններ էր իրենից ներկայացնում՝ 15 հատ, թույլ են տվել, կոդը բացել են, և մենք տրիաժի պետական ֆինանսավորումը ստանում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Տնօրենը նշեց, որ մեկուսարաններում սովորաբար 8-10 հիվանդ է լինում, իսկ եթե առաջնային օղակները ավելի լավ աշխատեն,  հիվանդների այդ քանակը չի լինի։

«Մեր խնդիրն այն է, որ առաջնային օղակները չեն հասցնում նմուշառաում անել։ Այդ հիվանդները վատանում են, գալիս են բժշկական կենտրոն։ Այդ դա է խնդիրը, որ մենք միշտ վատ վիճակում ենք հայտնվում։ Սահմանափակ է  նաև  կենտրոնի հնարավորությունը՝ տրիաժ անելու»,- ներկայացրեց Արմեն Իսահակյանը։

Նրա խոսքով՝ այս սեզոնի համար շատացել է նաև թոքաբորբով հիվանդների թիվը։

«Օրինակ, երեկ 5 հիվանդ ունեինք տրիաժ կենտրոնում,  նմուշառել էինք,  պատասխանը երեկոյան եկավ։ Ընդամենը  մեկն էր, որ դրական էր, 4-ը՝ բացասականով տեղափոխվել են բաժանմունք, որպես թոքաբորբով բուժվող»,- ասաց  տնօրենը։

Զրույցի ընթացքում տեղեկացանք նաև, որ «Գյումրի» ԲԿ-ի կորոնավիրուսով հիվանդ բուժաշխատողների մեծ մասն արդեն ապաքինվել է։

«Մեր բժիշկներն ապաքինվել են, ունենք 2  նոր հիվանդ ու երեք հոգի՝ չվերադարձած, որոնք  արդեն  լավացել են,  մնացածը վերադարձել են աշխատանքի։  Պլանավորում ենք հիվանդանոցի պլանային վիրահատությունների վերսկսումը, արդեն հնարավորություն ունենք  նաև այդ ուղղությամբ աշխատելու»,- ասաց Արմեն Իսահակյանը։

Էմմա Չոբանյան