Մեկ-երկու տարի հետո մենք ԵՏՄ-ից դուրս ենք գալու կամ այն չի լինելու. Արամ Սարգսյանի հիմնավորումները՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ Արամ Սարգսյանն անդրադարձավ  վերջին տարիներին դեպի Հայաստան ներդրումների նվազման փաստին՝ արձանագրելով, որ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանը կորցրել է իր գրավչությունը:

«Քաղաքագետներն ասում են՝ այ եթե արդար ընտրություններ լինեին, պետության հեղինակությունը կբարձրանար, ներդրումների քանակն էլ կավելանար: Իշխանությունը պնդում է՝ 2013 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն աշխարհում ամենաարդարն են եղել, հետևաբար, ըստ այդ տրամաբանության, ընտրությունները չէին կարող ազդել ներդրումների վրա: Երկրորդ՝ արդար դատական համակարգ. ներդրողը պետք է իմանա, որ վեճերի դեպքում կարող է իր շահերը պաշտպանել դատարանում: Իշխանական թևը պնդում է՝ մեր դատական համակարգը բարելավվում է, հետևաբար՝ ներդրողների վերաբերմունքը պետք է դրական լիներ: Օրենսդրական առումով ևս պնդում են՝ բարելավված է ամեն բան: Բա ո՞րն է պատճառը, որ երկրում ներդրումներ չկան: Պատճառը ԵՏՄ-ն է»,- շարունակեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: