Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին

Լուրեր

24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
Բոլորը

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ  Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։ «Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում, որոնց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնում ենք առանձին տեսանյութերով»,-նշում են ոստիկանությունից: