«Բիլայնի» շուրջ 300 աշխատակից դիմել է վարչապետին․ մտավախություն ունեն ընկերության վաճառքի դեպքում կորցնել աշխատանքը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Բիլայն»  ընկերության շուրջ 300  աշխատակիցներ գրավոր  դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ դեմ են, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին: Այս մասին Factor.am-ին հայտնում են հեռահաղորդակցության ոլորտի մեր աղբյուրները, որոնք տրամադրել են նաև վարչապետին ուղղված «Բիլայնի» աշխատակիցների դիմումի էլեկտրոնային տարբերակը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության վեց տոկոսի բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» հունիսի 8-ին այս հարցով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Վարչապետին դիմելու տեղեկությունների վերաբերյալ «Վեոն Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Նաիրա Նազարյանը փոխանցեց՝ կարող է միայն հաստատել, որ ղեկավարությունը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել: Իսկ աշխատակիցների դիմումի հետ կապված ասաց՝ մեկնաբանություն չունեն:

Նշենք, որ «Բիլայնի» աշխատակիցները Փաշինյանին ուղղված 27 էջանոց նամակում որպես հիմնավորում ներկայացրել են այն, որ Եսայան եղբայրները «Բիլայնը» ձեռք բերելուց հետո աշխատանքի կտեղավորեն իրենց հետ «Յուքոմ» ընկերությունից հեռացած մոտ հինգ հարյուր աշխատակցի: «Բիլայնի» աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

Հիշեցնենք, որ Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմից» հեռացան սեփականատերերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որոնց թվում է նաև ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի ընտանիքը:

Ի դեպ, «Յուքոմ» ընկերությունը ևս ցանկանում էր գնել «Բիլայն» ընկերությունը, սակայն գործարքը տեղի չունեցավ: Այժմ Եսայան եղբայրները հիմնել են «Թիմ» ՍՊԸ-ն և ցանկանում են գնել «Բիլայնը»: Թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Թիմ»-ի մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանից: Հետաքրքրվեցինք՝ եթե տեղի ունենա վաճառքի գործարքը, ապա հնարավո՞ր է, որ չցանականան աշխատել «Բիլայնի» աշխատակիցների հետ: «Մենք միշտ կարևորել ենք մարդկային ռեսուրսը: Բացարձակապես չենք պատրաստվում գործից որևէ մեկին հանել: Մենք այդ մարդկանց մասնագիտական որակների կարիքը միշտ ունենք և մշտապես ունենալու ենք: «Բիլայնը» հսկայական ցանց է, որը պետք է կառավարել, չենք կարող մենք այդ պատասխանատվությունը մեր վրայից գցել»,- փոխանցեց նա:

 

Նարեկ Կիրակոսյան