Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանին
Քաղաքականություն
03.07.2020 | 21:37ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։
«ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում»,- ասված է հաղորդագրությունում: