Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կնպաստի տավարի մսի թանկացմանը․ Հրաչ Բերբերյան

Լուրեր

19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
19.02.2026 | 16:59
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
19.02.2026 | 16:48
Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը
19.02.2026 | 16:35
ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից դուրս բերել իր վերջին զորքերը. WSJ
19.02.2026 | 16:26
«Նոայի» ֆուտբոլային կոմիքսն ու «ԱԶ Ալկմարի» տեսաանդրադարձը Երևանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:17
«Քարֆուր»-ում վտանգավոր սննդամթերք է արտադրվել․ ՍԱՏՄ
19.02.2026 | 16:10
Դատավորներն ազատ են խոսել իրենց և գործընկերների կարգապահական գործերի մասին․ Զորայր Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:06
Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներից հետո Բելգորոդում և հարակից շրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են
19.02.2026 | 15:55
Ադելիա Պետրոսյանն ունի մեդալ նվաճելու բոլոր շանսերը․ օլիմպիական չեմպիոն Մարինին
19.02.2026 | 15:49
Որոնք են ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող 1-ին չորս ազգային փոքրամասնությունները՝ ըստ մարդահամարի տվյալների
19.02.2026 | 15:38
Ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյուն. BBC
19.02.2026 | 15:30
Գյուլագարակի անտառապետը ձերբակալվել է
19.02.2026 | 15:22
«Ոչ թե Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ  նրան պատկանող հողատարածքը». փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 
19.02.2026 | 15:21
Երևանում ինչ են քննարկել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները
19.02.2026 | 15:10
Հաջիևը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «ոչ միայն արդարադատության իրականացում է, այլև 30-ամյա հակամարտության ավարտ»
Բոլորը

Այս տարվա  հունիսին պարենային ապրանքների համաշխարհային գները տարեսկզբից ի վեր առաջին անգամ աճ են գրանցել՝ կազմելով 93,2 կետ, ինչը 2,4 տոկոսով  բարձր է մայիսին ստացված տվյալներից։  Հուլիսի 2-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ներկայացրել է պարենային ապրանքների հունիս ամսվա գնային ինդեքսը:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ սա իհարկե կանդրադառնա հայաստանյան գների վրա։

«Իհարկե, և՛ ռուսական շրջանում գները կբարձրանան, և՛ ամբողջ աշխարհում։ Այսօր ժողովուրդն ուղղակի պահուստային գումարներ պետք է ունենա այս վիճակից դուրս գալու համար։ Շատ վատ է վիճակը,  որ բանկերն են այսօր խեղդում վարկատուներին։ Կարծում եմ, կառավարությունը սրանով խիստ պետք է զբաղվի, այլապես լուրջ ընդհարումներ կլինեն»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Բերբերյանը։

Վերջինիս խոսքով՝ հիմնականում թանկ է մրգեղենն ու տավարի միսը: Մսի է՛լ ավելի թանկացմանը կնպաստի հուլիսի 1-ից գործող սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը։

«Ծիրանը խանութներում 800 դրամից չի իջնում, իսկ արդեն սեզոնի վերջն է, գիլասը 800-1000 դրամից չի իջնում, լոլիկը՝ 300-500 դրամ է, հիմնականում ջերմոցային լոլիկն է, դաշտինը չէ, վարունգն այս տարի մի քիչ ավելի թանկ է։ Հիմնականում թանկ են մրգեղենը, տավարի միսն է թանկացել, երևի նկատել եք շուկայում՝ մոտ 30 %-ով, անցյալ տարվա 3400-ի փոխարեն հիմա 4000 դրամ է փափուկ թարմ միսը։ Բնականաբար, էս օրենքն էլ  կազդի գների բարձրացման վրա, կառավարությունը էդպես էլ չհասկացավ, որ դա մասնավոր բիզնես է, ոչ թե կառավարության գործն է։ Դա կնպաստի գնաճին, ամեն մորթանոց իր գումարը կվերցնի։ Դա կոչվում է օդից փող բռնել»,- նշեց Բերբերյանը։

Անդրադառնալով Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին՝ որով պետությունը 70 դրամով կփոխհատուցի աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերումը, Բերբերյանը դրական գնահատեց այն։

«Այն գաղափարը, որ հնարավոր է՝ Հայաստան 2-3, մինչև 5 հազար տոննա թարմ սերմացու մտնի, որով կապահովվի և ցանքատարածությունների ավելացումը և ցանքաշրջանառությունը, իհարկե ողջունելի է։ Սա օգուտ է գյուղացուն, մեզ մոտ ցանքատարածությունները 1-2 տարում կավելանան։ Այս հարցում ողջունում ենք կառավարությանը։ Ուղղակի այնպես չլինի, որ բերեն առաջվա պես դիզվառելիքը բաժանեն, հետո պարզվի՝ զիբիլ են բերել։ Դրա համար մենք երեկ էլ պահանջեցինք կառավարությունից, որ վարչապետին կից գյուղատնտեսության կառավարման խորհուրդ գործի, որ գրպանահատները չմտնեն գյուղացու գրպանը»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։