Ասում են՝ «և-և» արեցինք, որևէ «և-և» տեղի չի ունեցել. Էդմոն Մարուքյանի փաստարկները՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Ելույթով հանդես եկավ հիմնական զեկուցող, «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով նախ հայտարարության տեքստը, ապա իրենց դիտարկումները՝ հարցի առնչությամբ:

Պատգամավորը շեշտեց՝ ԵՏՄ-ն ոչ միայն տնտեսական առաջընթաց չի ապահովել, այլև խաթարել է Հայաստանի անվտանգությունը:

«Մեզ ասում են՝ գիտենք ինչ կա, մտել ենք ԵՏՄ՝ մնանք աշխատենք: Եթե համաձայնագիրը գործեր՝ գուցե մեր փաստարկները թույլ լինեին, բայց ԵՏՄ համաձայնագիրը չի գործում: Սա հերթական նախաձեռնությունն է, որ մնացել է թղթի վրա»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով, որ չկա կապիտալի ազատ տեղաշարժ:

«Երկու վարչական խախտման համար ՀՀ քաղաքացին, որը վճարում է  տուգանքը, կարող դեպորտի ենթարկվել: Ասում են՝ կարգուկանոնը լավը չի , բայց պետք է կարողանալ օգտվել դրանից: Մենք չենք ուզում լինել մի միության անդամ որտեղ պետք է  «շուստրի» լինել՝ օգուտ ստանալու համար: Մյուսը դա շանտաժն է, որ էսպես չլինի էնպես կլինի և այլն»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումով Հայաստանն ընդամենը թարմացրել է իր իրավապայմանագրային հենքը. «Ասում են՝ «և-և» արեցինք, որևէ «և-և» տեղի չի ունեցել: «Եվ-և»  կարող էր լինել, եթե ստորագրվեր ասոցացման պայմանագիր»:

Մանրամասները՝ տեսանյութում: