Պարենային ապրանքների համաշխարհային գները հունիսին աճ են գրանցել

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Այս տարվա հունիսին պարենային ապրանքների համաշխարհային գները, տարեսկզբից ի վեր առաջին անգամ, աճ են գրանցել՝ կազմելով 93․2 կետ, ինչը 2․4 տոկոսով բարձր է մայիսի տվյալներից։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կայքից։

Կազմակերպությունը ներկայացրել է պարենային ապրանքների հունիս ամսվա գնային ինդեքսը:

Գների բարձրացում՝ համաշխարհային շուկայում

Գնաճը հիմնականում պայմանավորված է COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած շուկայական անկայուն իրավիճակի ֆոնին՝ մայիսի կտրուկ անկումից հետո բուսական յուղերի, շաքարավազի և կաթնամթերքի գների բարձրացմամբ։

Այսպիսով՝ բուսական յուղի գների ինդեքսը, 4 ամիս անընդմեջ շարունակվող անկումից հետո, աճել է 11.3 տոկոսով։ Առավելապես գնաճ է արձանագրվել արմավի յուղի, սոյայի, արևածաղկի, կանոլայի յուղերի շուկաներում։

Շաքարի գնային ինդեքսը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 10․6 տոկոսով։ Նման կտրուկ աճը պայմանավորված է անմշակ նավթի գների բարձրացումով։ Այսպես, Բրազիլիայի շաքար արտադրող գործարաններն ավելի շատ շաքարեղեգ են օգտագործել էթանոլի արտադրության համար, քան շաքարի, ինչն էլ իր հերթին նպաստել է շաքարի արտադրության և արտահանման առաջարկի նվազմանն ու գների աճին:

Կաթնամթերքի գների ինդեքսը, մայիսի համեմատ, աճել է 4․0%-ով, սակայն այն 4․6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունիսին այս ցուցանիշն առաջին անգամ աճել է՝ 4 ամիս շարունակ գրանցված անկումից հետո։ Գնաճն ազդել է կաթնամթերքի բոլոր տեսակների վրա։ Այնուամենայնիվ, նշվում է, որ չնայած հունիսին գրանցված աճին՝ կաթնամթերքի գինը, միևնույն է, չի հասել համավարակից առաջ արձանագրված գնին։

Գների նվազում՝ համաշխարհային շուկայում

Հունիսին ձավարեղենի և մսամթերքի գնանկման միտումը շարունակվել է։ Հացահատիկի գների ինդեքսը 0․6% տոկոսով նվազել է մայիս ամսվա համեմատ, և 1.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մսամթերքի գների ինդեքսի նվազումը, մայիսի համեմատ, կազմել է 0․6 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 6․0 տոկոս։ Գնանկումը հիմնականում կապված է թռչնի և տավարի մսի խոշոր արտադրող տարածաշրջաններում արտահանման հնարավորության աճով։ Միևնույն ժամանակ, խոզի մասի գները փոքր-ինչ բարձրացել են Եվրոպայում տեղի ունեցած որոշակի վերականգնման պայմաններում, որտեղ COVID-19 համաճարակի արդյունքում առաջադրված շուկայական սահմանափակումները թուլացել են: Իսկ գառան մսի գները աճ են գրանցել։