Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել

Լուրեր

11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջերկրական ծովում թուրքական և ֆրանսիական նավերի միջև տեղի ունեցած միջադեպին. գրում է ermenihaber-ը:

Գերմանիայի ԱԳ նախարար Հեիկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ թուրք նախարարը պնդել է, որ Ֆրանսիան նշված միջադեպի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հաղորդել ՆԱՏՕ-ին։

«Ֆրանսիան ճշմարտությունը չի ասել ՆԱՏՕ-ին, մենք դա ապացուցել ենք։ Կեղծ տեղեկատվությամբ հակաթուրքական գործողություններ կատարելու փոխարեն Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի մեզանից», – հայտարարել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հունիսի 10-ին հայտնել էր, որ թուրքական ռազմանավը Միջերկրական ծովի արևելքում ագրեսիվ պահվածք է դրսևորել ֆրանսիական «Courbet» նավի նկատմամբ։ Միջադեպի ուսումնասիրումը ստանձնել էր ՆԱՏՕ-ն, որին կողմերը ներկայացրել էին իրենց փաստարկները։

Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները առանց այդ էլ վերջին շրջանում լարված են հատկապես Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած հորատման աշխատանքների, ինչպես նաև՝ Սիրիայում և Լիբիայում վերջինիս գործողությունների պատճառով։

Այդ համատեքստում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հարցը կքննարկվի հուլիսի 13-ին հրավիրված ԵՄ նախարարների ժողովում։