Արթիկում կորոնավիրուսով վարակված 57 անձ կա․ մահվան դեպքեր չեն գրանցվել

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Հունիսից Շիրակի մարզում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Բացառություն չէ մարզի խոշոր բնակավայրերից Արթիկը։

Այսօրվա դրությամբ՝ հիվանդանոցում բուժում է ստանում 18 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, Արթիկում կա կորոնավիրուսով վարակված 57 անձ։ Վարակվածների թիվը 63 է եղել, սակայն, այսօրվա տվյալներով, 6-ն արդեն բուժվել է։ Հատկապես մեծ է ինքնամեկուսացածների թիվը՝ 101։ Միաժամանակ, Արթիկում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Այս տվյալները Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արտակ Գրիգորյանը։

Բժիշկների շրջանում քիչ թվով, բայց կորոնավիրուսով վարակվածներ կան,  քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն էլ ինքնամեկուսացած է, սակայն նրա մոտ կորոնավիրուսը դեռ չի հաստատվել։

Ըստ մեր զրուցակցի՝ հատկապես վերջին օրերին է ավելացել վարակվածների թիվը, որի հիմնական պատճառներից մեկը մարդկանց անհատական շփումներն ու հանդիպումներն են։ Եղել են դեպքեր, որ մարդիկ միջոցառման են մասնակցել ու դրա հետևանքով վարակվել։

«Միջոցառում է տեղի ունեցել, դրսից եկել մասնակցել են, այդտեղից է սկսվել։ Ասենք՝ բազմանդամ ընտանիք են, ապրում են իրար հետ, մեկը հյուր է եկել, ընտանիքը մեծ է, որ վարակվում են, միանգամից 7-8 հոգով։ Մտերմիկ հարաբերություն կա, մեզ մոտ դեռ չի հասել այն մտածողությանը, որ եթե հիվանդ է, չգնամ հանդիպեմ, դեռ մտածում են՝ հիվանդ է, գնամ տեսնեմ»,- ասաց Արտակ Գրիգորյանը։

Նա նշեց, որ տարբեր աշխատավայրերում, հիմնարկներում վարակի դեպքերը համեմատաբար քիչ են։ Դիմակներ բաժանելով, ախտահանում իրականացնելով, իրազեկելով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հետևեն հակահամաճարակային կանոններին։

«Հիմա, երբ դեպքերը շատացել են, մարդիկ սկսել են ավելի շատ պահպանել կանոնները։ Մենք էլ անում ենք ամեն ինչ՝ շենքերում ախտահանման աշխատանքներ, քաղաքացիների իրազեկում, այդ թվում՝ Ոստիկանության կողմից։ Ընդհանուր առմամբ, բարվոք վիճակ է»,- ասաց Արտակ Գրիգորյանը։

Նշենք, որ Շիրակի մարզպետարանի հրապարակած վերջին տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոնում 89 հիվանդ է բուժվում,  84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Ինքնամեկուսացման ցուցում ունի 1․054 քաղաքացի, նրանցից 252-ի մոտ դրական ախտորոշում կա՝ անախտանիշ ընթացքով։ Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է մահվան 21 դեպք։

Էմմա Չոբանյան