Սովորել ոչ թե հանուն գնահատականի, այլ՝ գիտելիքի․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում կրթության չափորոշիչներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
Բոլորը

Երեխաները կսովորեն ոչ թե հանուն գնահատականի, այլ հանուն գիտելիքի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է վերանայել 2010 թվականին ընդունված կրթության չափորոշիչների վերաբերյալ որոշումը։

Հանրակրթական դպրոցները կհրաժարվեն մինչև 5-րդ դասարանների աշակերտներին գնահատելուց, միջին և ավագ դպրոցներում անբավարար գնահատականներ չեն լինի, կվերանա նաև դպրոցներում երեխային նույն դասարանում թողնելու պրակտիկան։

Նախագծի հեղինակները կարծում են, որ տասնամյակներ շարունակ գործող համակարգով աշակերտը ձգտում է լավ հիշել սովորածը՝ գնահատական ստանալու համար, իսկ ուսուցիչը դասավանդում է այնպես, որ աշակերտները ստացած գիտելիքը հիշեն մինչև թեմատիկ գրավոր աշխատանքը կամ քննությունը։

Սրա փոխարեն ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ներդնել կարողությունների վրա հիմնված համակարգ․ այսինքն՝ կսահմանվի շրջանավարտի ակնկալվող վերջնարդյունքը։  Փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման e-draft հարթակում և բուռն քննարկումների առիթ դարձել։ Նախագիծն այս պահին ստացել է 50 կողմ և 54 դեմ ձայներ։

Ինչպե՞ս են գնահատում ոլորտի մասնագետները և փորձագետները նախարարության նախաձեռնած այս փոփոխությունները, արդյո՞ք դրանք լուծում կտան կրթության ոլորտում առկա խնդիրներին։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ կարողությունների վրա հիմնված կրթական համակարգն արդեն իսկ օգտագործվում է աշխարհի շատ երկրներում և համարվում է լավագույն փորձը։ Նա, սակայն, նշում է՝ հստակ չէ այն ճանապարհը, թե ինչպես են այս փոփոխություններն իրականացվելու։

Նախագծով առաջարկվում է նաև ավելի շատ ազատություն տալ դպրոցներին՝ հնարավորություն ընձեռելով հիմնական ուսումնական պլանի վրա մշակել դպրոցի սեփական ուսումնական պլանը։ Միևնույն ժամանակ, սահմանվում են պարտադիր չորս առարկաները՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու, որոնք ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։ Կրթության փորձագետն այս փոփոխությունը ևս դրական է գնահատում։

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի կարծիքով՝ կարևոր է, որ աշակերտները սովորեն ոչ թե պատժող գործիքներով, այլ խթանող։ Այս առումով Սողոմոնյանը դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները։

Իսկ տարրական դասարանի ուսուցչուհի Աննա Գրիգորյանի կարծիքով՝ գնահատականից բացի՝ երեխային մոտիվացնելու շատ այլ ձևեր կան, և պետությունը պետք է վստահի ուսուցչին՝ չդնելով նրան կաղապարների մեջ։

Նշենք, որ այս փոփոխությունների նախագիծը նախատեսվում է ընդունել հուլիսի 7-ից հետո։ Ըստ նոր չափորոշիչների՝ կփոխվեն նաև դասագրքերը։ Ոլորտի պատասխանատուները նշում են՝ վերջնական փոփոխությունների և դրական արդյունքի հասնելու համար պետք է համագործակցել, ակտիվ մասնակցել քննարկումներին ու ներկայացնել առաջարկություններ։

Մանրամասները տեսանյութում։

Անժելա Պողոսյան