Միքայել Մինասյանը կրկին ընդհատակ է անցնում. խոհանոցային «բացահայտումներն» արդյունք չտվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսա Միքայել Մինասյանը, որը մայիսից ֆեյսբուքում ներկայանում էր «Ստի վերջը» «խոհանոցային» տեսանյութերի շարքով, որոշել է դադարեցնել դրանց նկարահանումը:

Մինասյանը, որը, իր պնդմամբ, բացահայտում է օրվա իշխանությունների ապօրինությունները, ակտիվացավ հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի իրավապահ համակարգը նրան խոշոր չափի գումարներ յուրացնելու գործով մեղադրանք առաջադրեց: Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող Միքայել Մինասյանն առայժմ անհայտ երկրից կոչ է անում սոցիալական ցանցերից դուրս գալ և պայքարել անօրինակությունների դեմ: Ինքը, սակայն, գերադասում է մնալ հեռվում՝ իր ապահով թաքստոցում։

Օրերս Ազգային ժողովում Մինասյանի այս կոչին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն, թե ինչու Միքայել Մինասյանն այս ֆորմատով անսպասելի հայտնվեց և ինչու նույնքան անսպասելի էլ հայտարարեց խոհանոցային ուղիղ եթերները դադարեցնելու մասին, տարբեր կերպ մեկնաբանվեց: Ինքը՝ Միքայել Մինասյանը, դա հիմնավորում է նրանով, թե ժողովրդին մտածելու ժամանակ է տալիս:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ Մինասյանն ուներ մեկ խնդիր․ վարկաբեկել երկրի վարչապետին, ինչը նրան չհաջողվեց, և տեսնելով, որ ձախողել է, դադարեցրեց այդ ձևաչափով ուղիղ եթերները։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, մինչդեռ, կարծում է, որ Միքայել Մինասյանն այս ձևաչափով փորձեց ճանաչելի դառնալ հանրությանը։
Ըստ նրա՝ Մինասյանի փորձերը հաջողված են:

Լևոն Շիրինյանն էլ հակառակն է պնդում: Ասում է՝ եթե Միքայել Մինասյանը որևէ արդյունքի հասներ, ապա կշարունակեր իր գործունեությունը: Ըստ նրա՝ Մինասյանը զուր փողեր է վատնել և քայքայել ժողովրդի նյարդերը, բայց չի հասել նրան, ինչին ցանկանում էր:

Միքայել Մինասյանի՝ «Ստի վերջը» տեսաշարից հետո հնչեցին կարծիքներ, որ Սերժ Սարգսյանի փեսան, մշտապես լինելով ստվերում, ազդեցիկ գործչի տպավորություն է թողել: Սակայն քաղաքագետ Շիրինյանը հակադարձում է․ նա ազդեցիկ է եղել միայն այն նեղ շրջանակների համար, որոնք իրենից ֆինանսական կախում են ունեցել: Շիրինյանը վստահ է․ հասարակության համար Միքայել Մինասյանը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում:

«Միքայել Մինասյանն իրեն չի սպառել, այլ խոհանոցային ձևաչափն է սպառել իրեն»,- կարծում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ըստ որի, Միքայել Մինասյանը նոր ձևաչափ է փնտրում:

Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող տեսաշարը մերկացրեց իրեն, Հայաստանում իմացան, թե ով էր լինելու հաջորդ վարչապետը, եթե հեղափոխություն չլիներ»,- ասում է Լևոն Շիրինյանը։ Նա կարծում է, որ այս բացահայտման համար պետք է շնորհակալ լինել Միքայել Մինասյանին:

Այնուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ իշխանությունները Մինասյանի հարցում պետք է կոշտ մեթոդների դիմեն: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի փեսան, որն աներոջ նախագահության տարիներին ահռելի հարստություն է դիզել, չպետք է կարողանա խուսափել արդարադատությունից:

Թե ինչ ձևաչափով և ինչ կարգավիճակով Մինասյանը կշփվի հանրության հետ առաջիկայում՝ մեծապես կախված է այն բանից, թե որքանով արդյունավետ կաշխատեն համապատասխան մարմինները, որոնց անգործության արդյունքում է, որ հետախուզման մեջ գտնվող և բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվող Միքայել Մինասյանն իր թաքստոցից սպառնում է ոչ միայն երկրի իշխանություններին, այլև բոլոր նրանց, ովքեր իշխանությունների հետ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան