COVID-19-ի քանի՞ պահեստավորված թեստ կա Հայաստանում․ Առողջապահության նախարարությունից պարզաբանում են

Լուրեր

01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 24-ի դրությամբ՝ Հայաստանում պահեստավորված է եղել 55․182 թեստ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցել են Առողջապահության նախարարությունից։ Թեստերը բերվում են ՌԴ-ից, Չինաստանից, Լեհաստանից (Ճապոնական արտադրության), ԱՄՆ-ից, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջնորդությամբ՝ տարբեր երկրներից։

Նախարարությունից հայտնում են, որ թեստերի վերջին թարմացումը կատարվել է հունիսի 22-ին։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է COVID-19-ի 10․171 թեստավորում։ Ստացվում է՝ եթե հունիսի 22-ից հետո թեստերի պաշարը չի թարմացվել, ապա այսօրվա՝ հունիսի 29-ի դրությամբ հանրապետությունում առկա է 45․011 թեստ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թեստերը պահվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում, և իրականացնում է թեստերի պաշարների մշտական հղկողություն՝ դրանք ժամանակին համալրելու նպատակով։

Հավելենք՝ հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ արդեն պատրաստ են COVID-19-ի հայկական արտադրության ՊՇՌ թեստերը։ Դրանք օգտագործվելու են Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

Հիշեցնենք՝ դեռ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանութան ինստիտուտին 550 հազար դոլար է հատկացրել՝ կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրություն սկսելու նպատակով։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Factor.am-ին փոխանցած տվյալների համաձայն՝ տեղական թեստերի առաջին խմբաքանակի փորձարկման դրական արդյունքներից հետո Հայաստանում COVID-19-ի 100 հազար թեստ են արտադրելու։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանի տեղեկացմամբ՝ թեստերի արտադրության աշխատանքներում 20 աշխատող է ընդգրկված։

Նշենք, որ փետրվարի 3-ից մինչ օրս Հայաստանում իրականացվել է 110.571 թեստավորում։

Նելլի Մելքոնյան