Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաների հաղթողներին

Լուրեր

01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ:

«Ընդհանուր առմամբ, օլիմպիական կրթաթոշակ է տրամադրվել 195 աշակերտի, որոնք Հանրապետական առարկայական և Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաներում նվաճել են մրցանակային տեղեր:

Դպրոցներից ամենաշատ մրցանակակիր ունեն ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը (թվով 74 մրցանակակիր) և «Քվանտ» վարժարանը (թվով 32 մրցանակակիր):

Հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերում հաղթելու համար առաջին կարգի դիպլոմ է նվաճել 41 աշակերտ: Երկրորդ կարգի դիպլոմի արժանացել է 57 աշակերտ, իսկ երրորդ կարգի դիպլոմ տրվել է 92 աշակերտի:

Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլերում 1 աշակերտ զբաղեցրել է 1-ին տեղը, 7 աշակերտ` 2-րդ և 10 աշակերտ` 3-րդ տեղը:

Կրթաթոշակները տրամադրվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ, եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Իսկ անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Այսինքն, 12-րդ դասարանում սովորող դիպլոմակիրները մեկ տարվա կրթաթոշակը կարող են ստանալ միանգամից: Իսկ միաժամանակ երկու և ավելի օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած երկու աշակերտի կրթաթոշակը կազմել է 360 հազար դրամ` 2019-2020թթ. ուսումնական տարվա համար:

Նշենք, որ անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ են ստանան ամսական հետևյալ չափերով`
միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ,
• եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ,

միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով»,- ասված է հաղորդագրությունում: