Եվրամիության երկրները համաձայնության չեն գալիս այլ երկրներից զբոսաշրջիկներ ընդունելու հարցում

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Եվրոպական միության երկրներին չի հաջողվում համաձայնության գալ երկրների այն ցանկը կազմելու հարցում, որոնց մշտական բնակիչները կունենան հուլիս ամսից այստեղ այց կատարելու իրավունք: Ցանկից դուրս են մնում Միացյալ Նահանգները, Բրազիլիան ու Ռուսաստանը: Միության 27 անդամ պետությունների դեսպանները հավաքվել էին որոշելու համար թույլտվության համար անհրաժեշտ պայմանները. հաղորդում է VOA-ն:

Դեսպաններն ասել են, թե մոտ քսան երկրներ ընդգրկող ցուցակն իրենք պիտի քննարկեն իրենց կառավարությունների հետ:

ԱՄՆ-ից մարդիկ կարող են այցելել Եվրոպական միություն, եթե բավարարեն բոլոր պահանջները, այդ թվում ջերմաչափումը:

Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել նախ բացել ներքին սահմանները, որից հետո աստիճանաբար բացել մյուս երկրների հետ օդային սահմանները: Սակայն առաջին փուլը չի գնացել ըստ ծրագրվածի: Հունաստանը պահանջում է անցկացնել Եվրոպական միության մի շարք երկրներից, այդ թվում Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից և Իսպանիայից ժամանող անձանց թեստավորում: Ժամանողները, ըստ Հունաստանի պահանջի, պետք է ինքնամեկուսացվեն մինչև թեստավորման պատասխանը ստանալը:

Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է, թե զբոսաշրջիկներ չի ընդունելու Պորտուգալիայից, Շվեդիայից ու Լեհաստանի որոշ հատվածներից:

Եվրամիության երկրները համաձայնության են եկել այն հարցում, որ սահմանները պիտի բացվեն այն երկրների առջև, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը նման է կամ ավելի բարվոք է իրենց երկրների համեմատ: Սակայն խնդիրն այն է, թե ինչպես են որոշելու, որ երկրում է ավելի բարվոք, երբ կան երկրներ, ինչպես օրինակ Թանզանիան, Թուրքմենստանը կամ Լաոսը, որոնք արդեն երկու շաբաթ չեն ներկայացնում պաշտոնական տվյալներ: