COVID-19-ի բուժման համար նոր դեղամիջոց կօգտագործվի․ Deutsche Welle

Լուրեր

01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
Բոլորը

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) թույլատրել է ամերիկյան «Gilead» ընկերության կողմից արտադրված «Remdesivir» կոչվող դեղամիջոցի օգտագործումը COVID-19-ով հիվանդների բուժման համար։ Համապատասխան որոշում պետք է կայացնի նաև Եվրահանձնաժողովը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Դեղամիջոցների եվրոպական գործակալության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության համաձայն՝ «Remdesivir» դեղամիջոցը կարելի է օգտագործել COVID-19-ով վարակված, թոքաբորբ ունեցող և լրացուցիչ թթվածին պահանջող մեծահասակների, ինչպես նաև 12 տարեկանից մեծ դեռահասների բուժման համար։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ դեղամիջոցն ի սկզբանե օգտագործվել է Էբոլա վարակի դեմ պայքարելու նպատակով։ Վերջերս էլ ԱՄՆ-ում այն սկսել են կիրառել COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդների բուժման համար։

«Remdesivir»-ի արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Gilead» ընկերության կայքում առկա են դեղամիջոցի նախնական փորձարկման արդյունքները։ Նշվում է, որ 65%-ով բարելավվել է այն հիվանդների վիճակը, որոնց բուժման ընթացքում «Remdesivir» է օգտագործվել։ Հիշեցնենք՝ վերջերս Մեծ Բրիտանիայի առողջապահական փորձագետները COVID-19-ի դեմ պայքարում փորձարկել էին դեքսամետազոնը։ Փորձարկման արդյունքում դեղամիջոցը 1/3-ով կրճատել էր ԹԱՕ սարքերին միացված հիվանդների մահացության ռիսկը, իսկ թթվածնից կախյալ հիվանդների համար՝ 1/5-ով։

Ամփոփելով նշենք, որ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 9․7 միլիոնը։ Մահվան ընդհանուր դեպքերը 492 հազարից ավելի են։

Նելլի Մելքոնյան