Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը կբողոքարկի իր գույքի վրա արգելանք դնելու՝ դատարանի որոշումը

Լուրեր

01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դեմ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը որոշել է որպես հայցի ապահովման միջոց հայցագնի՝ 3․000․000 դրամի չափով արգելանք դնել Գալստյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սա ընթացակարգային որոշում է, և պատրաստվում են բողոքարկել այն։

«Մենք չենք ստացել դատարանի որոշումը արգելանք դնելու մասին՝ ո՛չ հայցադիմումն ենք ստացել, ո՛չ էլ դատական որոշումը։ Ստանալուց անմիջապես հետո մենք բողոքարկելու ենք այն, որովհետև Արմեն Ամիրյանի վրա քրեական գործ կա հարուցված ՀՔԾ-ի կողմից, և այդ ընթացքում մեր դեմ, իբրև թե, զրպարտության համար դատական գործ հարուցելը և մի հատ էլ արգելանք դնելը մեր միջոցների վրա, իհարկե, անմիջապես բողոքարկվելու է։ Դա ընթացակարգ է, հետո է դատարանը կողմերին լսում, որոշում՝ դա ճիշտ է, թե ճիշտ չէ։ Սա որոշում է, որի հետ կապված որևէ մեկին խորհուրդ չէի տա ոգևորվել»,- նշեց ռեժիսորը։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Արմեն Ամիրյանը, սակայն, պնդում է, որ այս ամենը զրպարտություն է։ Նա հայցադիմում է ներկայացնում դատարան՝ ռեժիսորից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտությունները և ներողություն խնդրել վիրավորանքների համար։

Անժելա Պողոսյան