Վահե Ղազարյանն այցելել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգատեսին։

«Ոստիկանության պետը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշեց, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։ Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ պայքարի առաջնագծում են։

Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանների կողմից իրականացվող վարչական վարույթների միակ նպատակը քաղաքացիների առողջության պահպանում է։ Եվ ոստիկանները շարունակելու են իրականացնել արտակարգ ծառայություն՝ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց սրտացավ ու պատվաբեր ծառայության համար և հայտնեց, որ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանները, իր հրամանով, արժանացել են խրախուսանքների։

Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։

Ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաները շրջեցին գնդի տարածքում, եղան ստորաբաժանումներում, հետևեցին ուսումնական, ֆիզիկական ու մարտական պարապմունքներին։

Այցի ավարտին ոստիկանության պետը բարի ծառայություն մաղթեց պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններին, որոնք դուրս եկան ծառայության»,- ասված է հաղորդագրությունում: