Հայտարարություն լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ

Լուրեր

09.07.2026 | 15:21
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
09.07.2026 | 15:10
Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի պաշտոնում // Փաշինյանն արձակուրդ է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 15:00
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանի տիրապետության տակ գտնվող Դիլիջանի հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել պետությանը
09.07.2026 | 14:59
Կրեմլը հայտարարել է, որ Թրամփը զբաղված է եղել և դեռ չի զանգահարել Պուտինին
09.07.2026 | 14:50
Այո, կարծում եմ այդպես. Փաշինյանը` Տիգրանաշենը ՀՀ քարտեզում կարմիրով նշելու և փոխանակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 14:42
Կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Բոնի Թայլերը
09.07.2026 | 14:32
Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք
09.07.2026 | 14:22
Էդ պրանկերները թող մի հատ էլ Կտրիճ Ներսիսյանի անունից զանգեն խոսան այդ պաշտոնյաների հետ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 14:13
Քոնոր Մաքգրեգորը նշել է ММА-ի պատմության լավագույն մարտիկներին
09.07.2026 | 14:06
Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, պետք է հարցին լուծում տանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 14:00
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել մնալ ԲՏԱ նախարար. Ալեն Սիմոնյանի հետ կապված քննարկում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:50
Այո, սպառնում եմ, աշխատանքից կազատվեն, եթե մեր գործողություններին դեմ դուրս գան. Փաշինյանը` Արարատի ցեմենտի աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:43
ՀԷՑ-ը դատի է տվել 3 լրատվամիջոցի․ ըստ հայցերի՝ ԶԼՄ-ները զրպարտել են ընկերությանը
09.07.2026 | 13:35
Չեմ տեսել, գաղափար չունեմ ինչի մասին եք խոսում. Փաշինյանը` Ծառուկյանին գետնին գցելու կադրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:32
Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը հրաժարական է տվել
Բոլորը

Սույն թվականի նոյեմբերի 20-ին,Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրագրողին արգելել են ձայնագրություն կատարել դռնբաց դատական նիստի ընթացքում, այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատական նիստերը ձայնագրվում են դատարանների կողմից, իսկ դատավարության մասնակիցների կողմից ձայնագրություն կատարելու իրավունքը սահմանված է ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարությունների մասին օրենսգրքերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով:

Այս առումով բացառություն է կազմում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որն ուղղակիորեն չի սահմանում դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում և լրագրողների ձայնագրություն կատարելու իրավունքը: Հենց այս օրենսդրական բացն է հնարավորություն տվել պաշտպանին միջնորդելու, իսկ դատավորին՝ բավարարելու միջնորդությունն ընդդեմ լրագրողի օրինական գործունեության, այնինչ գործնականում քրեական գործերի դատաքննությունների ընթացքում նիստի ձայնագրությունը երբեք չի արգելվել:

Ավելին, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի R (2003) 13 Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության մասին, ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը:

Ներքոստորգրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են տեղի ունեցածը: Հաշվի առնելով, որ դատական նիստի ձայնագրության արգելքն իրավաչափ չի եղել և միտված է եղել խոչընդոտելու լրագրողի կողմից դատական նիստի լուսաբանումը, կոչ ենք անում.

Բոլոր դատավորներին ՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից, հարգանք դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:

Արդարադատության նախարարությանը՝  նախաձեռնել օրենսդրական բարեփումներ, որպեսզի միասնական մոտեցում գործի բոլոր դատարաններում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի ձայնագրման, լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա սահմանափակման հիմքերն ու ընթացակարգերը:

Լրատվամիջոցների ղեկավարներին՝  դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:

 

«Ասպարեզ» լրագրողների ակումբ հասարակական կազմակերպություն

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպություն