Կասեցման ժամկետը լրանա, էլի աշխատելու ենք, բա ինչքա՞ն մեր գրպանից տանք. նարգիլե մատուցող օբյեկտի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր 168 ժամով, այսինքն՝ մեկ շաբաթով կասեցվեց Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «Միստր Հուկա» նարգիլե մատուցող օբյեկտը։

ՍՊԸ սեփականատեր և տնօրեն Ժորա Փանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարետի որոշմամբ 2-րդ անգամ փակվելուց հետո իրենք շարունակել են գործունեություն ծավալել, ինչն էլ կասեցման պատճառ է դարձել։

«Բացվելուց հետո, երբ ժամկետը լրանա, նորից շարունակելու ենք, որպեսզի նորից գան փակեն, այլընտրանք չկա։ Սա մասնագիտացված ակումբ է՝ նարգիլե ծխելու համար նախատեսված, որը գործում է հանրային սննդի լիցենզիայով և եթե այստեղ նարգիլե չենք մատուցում, այստեղ ոչ մեկ հաց ուտելու, սուրճ խմելու չի գալիս։ Ինչքա՞ն կարող ենք մեր գրպանի հաշվին՝ պարտք անելով պահել 3-4 տարվա հաջողված բիզնեսը, որպեսզի նախարար Թորոսյանի՝ 2-3 ամսվա անձնական հակակրանքի պատճառով մենք չկորցնենք այս բիզնեսը և ընդհանուր ոլորտում 700-1000 աշխատող չմնա առանց գործ»,- ասաց «Միստր Հուկա»-ի սեփականատերը։

Մեր հարցին, թե արդյոք այս ընթացքում շատ այցելուներ են ունեցել, Ժորա Փանոսյանը պատասխանեց․ «Իհարկե կա պահանջարկ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան