Մոսկվա ժամանած ղրղզական պատվիրակության անդամների մոտ COVID-19 է հայտնաբերվել․ Ղրղզստանի նախագահը չի մասնակցել զորահանդեսին

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մեկնել է Մոսկվա, սակայն չի մասնակցել Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Մոսկվա հասնելուց հետո ղրղզական պատվիրակության անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, երկու անձի թեստի արդյունքը դրական է եղել։ Այս մասին գրում է Sputnik.kg-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Դանիյար Սիդիկովի և անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ։ Արդյունքում նախագահ Ժեենբեկովը որոշել է չմասնակցել զորահանդեսին։

Ժեենբեկովի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ ՌԴ մեկնող պատվիրակության անդամները պարբերաբար թեստ են հանձնել, այդ թվում՝ թռիչքից առաջ, սակայն վարակի առկայությունը հայտնաբերվել է միայն Մոսկվայում։

Նախագահն ու նրան ուղեկցողները կվերադառնան Բիշքեկ, մինչև նոր թեստերի պատասխանը ստանալը նրանք եռօրյա ինքնամեկուսացման ռեժիմում կլինեն։