Առաջարկվում է վերացնել գույքի չհարկվող շեմը, նվազեցնել 509 հազար գույքային միավորների հարկային բեռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
24.06.2020 | 13:55Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կառավարության առաջարկած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաև հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար:
Ըստ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է։ Փոխնախարարի խոսքով՝ այսպիսով նախատեսվում է նաև նվազեցնել 509 հազար գույքային միավորների հարկային բեռը։
Մանրամասները՝ տեսանյութում։