Ինչու են բերման ենթարկում ավագանու անդամներին. ԲՀԿ-ականը՝ Հայկ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից «Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Հուսամ՝ մի օր կհետաքրքրվեք, թե ինչ հիմքով է սահմանափակվում Երևանի ավագանու անդամների ազատ տեղաշարժը, թե ինչ հիմքով են նրանց բերման ենթարկում: Այս մասին Երևանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ անդրադառնալով նրան, որ Ծառուկյանին աջակցողներին բերման ենթարկելիս իրեն ևս ոստիկանները բերման էին ենթարկել:

Ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց. «Ճիշտ է, ես Ձեզ չեմ զանգել, բայց հետաքրքրվել եմ, որ ամեն ինչ նորմալ է: Իմ միակ մտահոգությունն այն է, որ այդքան մարդ միանգամից մի տեղ հավաքվում է: Մարտից սկսած ես դրա մասին խոսում եմ, արդյո՞ք այդքան մարդ, որ հավաքվում է, վտանգավոր չէ մեր պանդեմիայի պայմաններում: Ես վստահ եմ, որ վտանգավոր է, ահա թե ինչու Ոստիկանությունը հորդորում է այդքան մեծ քանակով չհավաքվել: Եթե Դուք զգացել եք կամ զգում եք, որ Ձեր նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել, փառք Աստծո, միշտ կարելի է դիմել Ոստիկանություն, դատախազություն կամ դատական ատյաններին, որպեսզի Ձեր խախտված իրավունքները վերականգնվեն: Եթե ինչ-որ մեկի նկատմամբ ապօրինություն է տեղի ունեցել, կապ չունի՝ ես քաղաքապետ եմ, թե ոչ, միշտ կանգնած եմ այդ մարդու կողքին»:

Մանրամասները՝ տեսանյութում: