ԱՄՆ-ի նախագահը կողմ է, որ ժողովրդին հատկացվի ֆինանսական աջակցության երկրորդ փաթեթը

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե ինքը կողմ է, որ ամերիկացիներին տրվի ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը: Դոնալդ Թրամփի խոսքերով, դա անհրաժեշտ է կորոնավիրուսի պատճառով սկսված սահմանափակումների արդյունքում առաջ եկած դժվարությունները հաղթահարելու համար. գրում է amerikayidzayn.com-ը:

«Տնտեսությանը զարկ տալու և ժողովրդին ֆինանսական աջակցության նոր փաթեթն ընդունելու համար հարկավոր է Կոնգրեսի համաձայնությունը»,- ասել է Թրամփը և նշել, որ այդ հարցով որոշում կկայացվի եկող շաբաթների ընթացքում:

Կոնգրեսը մարտ ամսին որոշեց ու Թրամփը հաստատեց ֆինանսական հատկացումների առաջին փաթեթը, ըստ որի՝ միլիոնավոր ամերիկացիներ ստացան 1200-ական դոլար, յուրաքանչյուր երեխայի դիմաց ստանալով նաև 500-ական դոլար գումար:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 15-ին ընդունեց ևս 3 տրիլիոն դոլարի հատկացումներ կատարելու մասին բանաձև, ըստ որի՝ յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչև 6000 դոլար գումար:

Սակայն հանրապետականների մեծամասնությամբ Սենատը չի ընդունել Ներկայացուցիչների պալատի այս փաթեթը ու սենատորներն ասել են, թե բանաձևը հավանաբար կքննարկեն հուլիսին:

Օքլահոմայում ընտրողների հետ անցկացրած հանրահավաքի ժամանակ Թրամփն ասել է նաև, թե ինքը հրահանգել է նվազեցնել թեստավորումները, քանի որ, ըստ նրա, մեծ թվով թեստավորումների արդյունքում ի հայտ են գալիս կովիդ 19-ի ավելի մեծ թվով դեպքեր:

«Երբ կատարում ենք 25 միլիոն թեստավորում, մեծանում է նոր դեպքերի հայտնաբերման հնարավորությունը»,-  ասել է նախագահն ու ավելացրել, որ այդ պատճառով է տպավորություն ստեղծվում, թե ամենամեծ թվով վարակվածներն ԱՄՆ-ում են: