Մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կազմակերպում է Ամառային ճամբարի կրթական ծրագիրը՝ նախատեսված Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրու, Գորիսի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարաններում սովորողների համար: Ճամբարի մասնակիցներին կներկայացվեն ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից նյութեր՝ կազմված նորարարական մանկավարժության մեթոդներով, նրանց նաև խորհրդատվություն կտրամադրվի մասնագիտական կողմնորոշման թեմայով։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեսաուղերձով ողջունել է «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարի մեկնարկը: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նա նշել է, որ, չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է կրթության բարեփոխումների ռազմավարական գործընթացը, որտեղ հանրակրթության բովանդակային փոփոխությունները առանցքային նշանակություն ունեն.

«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի տեխնոլոգիական առաջատարը դառնալու հավակնոտ ծրագիր ունի: Այս առումով շատ կարևոր է, որ մեր երեխաները միջին և ավագ դպրոցում բնագիտական առարկաներով խորացված ուսուցում ստանան, որն այնուհետև կհանգեցնի բուհական կրթության մեջ բնագիտության բլոկով ուսանողների քանակական և որակական աճի՝ այդպիսով էապես նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին»,- նշել է նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը և ավելացրել, որ բնագիտական ուղղվածության առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացումը կրթական բարեփոխումների առաջնահերթություններից է, ինչին միտված է նաև «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը:

Ճամբարի մեկնարկը տեսաուղերձով ողջունել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը: Դեսպան Լին Մ. Թրեյսին շեշտել է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունները Հայաստանի աճի և բարեկեցության կենսական ուժն են։ «Բնագիտամաթեմատիկական առարկաների զուգորդումն իրական կյանքի հետ օգնում է ձևավորել կենսական նշանակության հմտություններ։ Խնդրահարույց իրավիճակներում լուծումներ գտնելը, քննախույզ ու ստեղծագործ միտքը և նորարարությունն այն հմտություններն են, որոնք անհրաժեշտ են մեր աշակերտներին 21-րդ դարում մրցունակ լինելու համար»,- նշել է դեսպանը։

Կ. Մարկիդեսի կարծիքով, խթանելով երեխաների հետաքրքրասիրությունը, խնդիրներն ու մարտահրավերները հասկանալու և լուծելու իրենց ունակությունը՝ մեր ուսուցիչները կդառնան հերոսներ, իսկ աշակերտներին կդարձնեն մեր ապագա առաջնորդներ։ «Բնական գիտությունները և մաթեմատիկան այս ամենի հիմքն են, որոնք, միանալով հումանիտար գիտությունների և արվեստի հետ, կարող են լուծումներ տալ ժամանակակից բարդ մարտահրավերներին»,-ասել է նա:

Նշենք, որ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի նպատակն է բարելավել բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում, մեծացնել ուսանողների քանակը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ծրագրի շրջանակում մշակվել են դասավանդման նոր ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին բարձրացնել ուսուցման արդյունավետությունը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունում: