Մայիսին ավելի քան 50 հազար աշխատատեղ վերականգնվել է․ պետք է խուսափենք «լոք դաունից»․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
Բոլորը

Այս տարվա մայիսին, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո, ավելի քան 50 հազար աշխատատեղ է վերականգնվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ապրիլի արգելափակումից հետո ամենակարևոր պրոբլեմը, որ մենք ունեցանք, կապված է տնտեսության հետ։ Մենք տեսնում ենք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է, և ապրիլին, ըստ էության, փակվել է 71 հազար 471 աշխատատեղ։ Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ վերջնականապես համոզվեցինք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, հակառակ դեպքում՝ ոչ միայն տնտեսության անկում, այլև տնտեսական փլուզում կունենանք։ Այս մեր մոտեցումն արդեն, ըստ էության, հիմնավորում է իր ճշմարտացիությունը։ Մեծ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ մայիսին, երբ որոշեցինք «լոք դաունի» քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է։ Ընդ որում՝ ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին, որովհետև մեր վիճակագրության մեջ կան աշխատատեղեր, երբ մարդը դե յուրե աշխատում է, բայց աշխատավարձ չի ստանում, զրոական հաշվետվություն է ներկայացվում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի չվերադառնանք արգելափակումներին, այլապես այս անգամ, հնարավոր է, ավելի շատ աշխատատեղերի կորուստ արձանագրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։