Ղրղզստանի նախկին նախագահը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել․ BBC

Լուրեր

21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
Բոլորը

Բիշքեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ազատազրկման է դատապարտել: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով։
Այս մասին հայտնում է BBC-ն։

Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից:

Հիշեցնենք՝ 2019-ի օգոստոսի 7-ին Աթամբաևի՝ մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։

Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։ Երկու օր տևած հրաձգության արդյունքում հատուկ նշանակության մեկ ջոկատային էր զոհվել, 136 մարդ՝ տուժել:

2011-2017 թվականներին Ղրղզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ էր հարուցվել, որոնք վերաբերում են ղրղզական Քոյ-Թաշ գյուղում տարածքների ապօրինի ձեռքբերմանը, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելուն և կաշառակերությանը։

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Ղրղզստանի խորհրդարանն Աթամբաևին զրկել էր նախկին նախագահի անձեռնմխելիությունից, ինչը մեծացրել էր նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությունը։

Նելլի Մելքոնյան