Խորհրդարանական երկրում խորհրդարանը չէ օրինաստեղծ հիմնական մարմինը

Լուրեր

25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 23-ի նիստում որոշեց ԱԺ արտահերթ նստաշրջան առաջարկել դեկտեմբերի 12-ին և 19 թարմ օրինագիծ ուղարկեց Ազգային ժողով: Դրանք վերաբերում են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, Հայաստանի և Ռուսաստանի միջև 100 մլն դոլարանոց վարկային ծրագրին, ԵՏՄ մաքսային օրենսգրքին:

Կառավարությունը յուրաքանչյուր նիստում ընդունում է տասնյակ օրենսդրական փոփոխությունների և լրացումների նախագծեր և ուղարկում ԱԺ հաստատմանը: Նոյեմբերի 23-ի նիստում, օրինակ, 10 փոփոխություն և լրացում արեց, նոյեմբերի 16-ի նիստում՝ 40 և այսպես շարունակ՝ բոլոր նիստերում առանց բացառության:

Խորհրդարանի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր երրորդ շաբաթվում, և օրակարգը ներառում է ավելի քիչ հարց, քան կառավարության՝ խորհրդարան ուղարկած օրենքներն են: ԱԺ օրակարգում այս պահին ներառվել է 59 նախագիծ, որից ընդամենը 12-ն են ներկայացրել պատգամավորները: Օրակարգում դեռևս չընդգրկված 124 նախագծերից 86-ը ներկայացրել է կառավարությունը:

Պատգամավորների ներկայացրած 38 նախագծերից 13-ն էլ փաթեթ է՝ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի և Սամվել Նիկոյանի համատեղ մշակած: ԱԺ ընդունած 137 նախագծերից ընդամենը 19-ն են առաջարկել պատգամավորները, որոնցից 18-ը՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Ընդ որում կառավարության օրինագծերն այնքան շատ են, որ դրանց մի մասն ընդունվում է արտահերթ կարգով: Իսկ պատգամավորները մեր երկրում արդեն օրենք են հեղինակում հազվադեպ, իսկ հիմնական գործունեությամբ նրանք հանձնաժողովներում քննարկում են կառավարության օրենքները, նիստերի դահլիճում՝ տալիս համաձայնություն:

Նախորդ գումարման ընթացքում չի եղել կառավարության ներկայացրած որևէ օրենք, որը ԱԺ հավանությանը չարժանանա: Եղել են դեպքեր, երբ քննադատության է ենթարկվել օրենքը, բայց ի վերջո՝ ընդունվել է: Ու հարց է առաջանում՝ եթե միևնույն է՝ ԱԺ ներկայացրած օրինագծերն ընդունում են հենց այնպես, ինչպես ցանկանում է կառավարությունը, էլ ինչո՞ւ օրենքներն ուղղել ԱԺ: Գուցե կառավարությունը միանգամից հաստատի՞ դրանք, իսկ խորհրդարանն ա՞յլ բանով զբաղվի:

Սևակ Հակոբյան