Իրավունքի չարաշահում է տեղի ունենում. դատախազը՝ Քոչարյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր միջնորդեց, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով մեկնարկի դատաքննությունը։ Դատարանից դուրս գալով լրագրողների հարցին ի պատասխան Բաղդասարյանն ասաց, «Արդեն գործ ունենք իրավունքի չարաշահման հետ»։

Մեր դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպանական թիմն ասում է, որ իրենք ավելի շատ են շահագրգռված, որ դատաքննության փուլը մեկնարկի, իրենք մեղադրանքը ջախջախեն, քանի որ հիմքը ջուր է, դատախազը նկատեց․ «Երբ մենք կմտնենք դատաքննության, մի անգամ էլ ասեմ՝ կտեսնենք՝ ինչն է ջուր և ինչն է ջախջախվում, այդպիսի հայտարարություններն ու իրենց վարքագիծը իրար չեն համապատասխանում․ եթե նույնիսկ իրենք հայտարարում են, որ մեղադրանքի կողմն է ձգձգում գործի քննությունը, պետք է մատնանշեն մի արարք, որ մեղադրանքի կողմը կատարել է»։

Բաղդասարյանը պնդեց՝ չի եղել գեթ մեկ դատական նիստ, որը հետաձգվել է իրենց բացակայության պատճառով:

«Հակառակ դրան՝ մենք ունեցել ենք դեպքեր, երբ կայացած նիստերին ներկայացրել են ինքնաբացարկի, խափանման միջոցը փոխելու միջնորդություններ, որոնց կապակցությամբ դատարանը բազմիցս դիրքորոշումներ է հայտնած եղել, և այդ միջնորդությունները նորից ներկայացնելը օրինականացրել են՝ դրանց հիմքում ձևական փոփոխություններ մտցնելով»,- ասաց դատախազը՝ ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ իրենք իրավունքի չարաշահման մասին են խոսում․ «Դատարանի կամ մեղադրանքի կողմի որևէ վարքագիծ, որը կհանգեցներ այսպիսի ձգձգումների, չի կարող մատնանշվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան