Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ նախագահին

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան կապակցությամբ

 

Մեծարգո՛ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետևողական ջանքերն՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների զարգացման ու զորացման, նոր աշխարհում հայ ժողովրդի տեղի ու դերի ամրապնդման, մեր սերունդների հուսալի ու ծաղկուն ապագայի կերտման հայրենանվեր գործին: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, խաղաղություն ու ամենայն բարիք: