Կարանտինի օրերին չաշխատած «Հայավտոկայան» ՓԲԸ-ի աշխատակիցները երեք ամիս աշխատավարձ չեն ստացել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայավտոկայան» ՓԲԸ-ի աշխատակիցներն արդեն երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Այս մասին Factor.am-ին ահազանգել են ընկերության աշխատակիցները, որոնք մի քանի ամիս աշխատավարձ չստանալու արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր դրության մեջ:

Նրանք նաև փոխանցեցին, որ չեն կարողացել օգտվել կառավարության հակաճգնաժամային ծրագրերից, քանի որ տուժած ոլորտ չեն համարվել:

«Հայավտոկայան» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հայավտոկայանը» թեև պետական 100 տոկոս մասնակցությամբ առևտրային կազմակերպություն է, բայց ֆինանսական միջոցները գոյանում են կառույցի գործունեությունից, պետությունից ֆինանսավորում չկա: Եկամուտը երթուղիները սպասարկող մասնավոր ընկերությունների վճարումներից է գոյանում: Սակայն հայտնի է, որ պարետի որոշմամբ տևական ժամանակ միջմարզային տրանսպորտը չէր աշխատում:

«Սա կարանտինի հետ է կապված, մի քանի ամիս ուղևորափոխադրում չի իրականացվել: Ֆինանսական միջոցները գոյանում են ուղևորափոխադրողների հետ կնքված պայմանագրերից»,- ասաց Աշոտ Մնացականյանը, որը մի քանի օր առաջ է ազատվել աշխատանքից:

Ըստ նրա՝ մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձի կուտակած պարտքը կազմում է 50 մլն դրամ՝ 120 աշխատակցի համար:

Աշոտ Մնացականյանն ասաց, որ մինչ տնօրենի պաշտոնից հեռանալը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ համաֆինանսավորում ստանալու համար: Կառույցի նոր տնօրեն Աշոտ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ չգիտի, թե ինչպես են պարտքերը գոյացել: Միայն ասաց, որ կառավարության նախորդ նիստում որոշում է կայացվել «Հայավտոկայանին» գումար հատկացնել աշխատավարձերը փոխանցելու համար: Իսկ թե քանի ամսվա աշխատավարձն են տալու, Աշոտ Առուշանյանը տեղյակ չէր։

Մեզ նաև փոխանցել էին, որ աշխատողները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցանկանում են ազատման դիմումներ գրել: Այդ մասին մեր հարցին ի պատասխան՝ Աշոտ Առուշանյանը նշեց, որ խոսակցություններ եղել են դիմումներ գրելու, բայց այլ աշխատանքի անցնելու նպատակով: Կառավարության կայքից էլ տեղեկացանք, որ հունիսի 18-ին որոշվել է «Հայավտոկայանին» 53 մլն դրամ փոխանցել:

Նարեկ Կիրակոսյան