Չնայած ընդունելության կարգի փոփոխությանը՝ Գյումրիի բուհերում այս տարի դիմորդների թիվն աճել է

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի շրջանավարտները  բուհեր են դիմում ոչ սովորական ընթացակարգով։ 2020-2021 ուսումանական տարվա դիմորդներն ընդունելության քննության ու մասնագիտությունների նշումով դիմում-հայտերը լրացրել են առցանց՝ dimord.am հարթակում։ Հունիսի 15-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր։ Այժմ բուհերն ամփոփում են արդյունքները։

Նշենք, որ ընդունելության նոր կարգի համաձայն՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի հայտ։ Բացի այդ, բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են ընդամենը մեկ միասնական քննություն։ Առարկաների ընտրությունը կատարվում է բուհերում հանձնվող ընդունելության քննությունների առարկաների շարքից:

Այս տարի, նախորդ տարիների համեմատ, Գյումրիի բուհերում ավելացել է առաջին փուլով դիմորդների թիվը։ Նախորդ տարի Շիրակի մարզն ունեցել է 1․723 շրջանավարտ, այս տարի թվի նվազում կա։ Մարզի դպրոցներն ավարտել է 1․671 աշակերտ, փոխարենն ավելացել է բուհ դիմողների թիվը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն այս տարի ունի դիմորդների կտրուկ աճ։

«Անցած տարի մարզի շրջանավարտների 3․8%-ն է դիմել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, այս տարի՝ 6․1%-ը։ Նախորդ տարվա 67 դիմորդի նկատմամբ այս տարի ունենք 103 դիմորդ, որը 53%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Իհարկե, սա դեռևս ընդունելության ցուցանիշն է, միասնական քննություններն առջևում են և հայտնի չէ՝ քննությունների շեմը հաղթահարող քանի շրջանավարտ կունենանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ղարիբ Հարությունյանը։

Բուհը կառավարում մասնագիտությամբ ունի 46 դիմորդ, ֆինանսներ մասնագիտությամբ՝ 44, հաշվապահական հաշվառում ու հարկում մասնագիտությամբ՝ 17։

Շիրակի մայր բուհը ևս հետ չի մնում․ նախորդ տարվա համեմատ՝ դիմորդների թիվն աճել է։

«Դիմորդների շարժը դրական է, քանի որ այս տարի կարգի մեջ փոփոխություն կա, և ընդամենը 1 քննությամբ են ընդունվում դիմորդները։ Անցյալ տարվա համեմատ՝ ունենք մոտ 130-ով ավելի դիմորդներ, այսինքն՝ այս տարի մոտ 450 դիմորդ ունենք։ Մասնագիտություններից առաջատարը ֆիզիկական դաստիարակություն ու սպորտային մարզումներն է։ Բավական մեծ քանակությամբ դիմորդ ունենք հոգեբանություն մասնագիտությամբ, անգլերեն լեզու և գրականություն, թարգմանչական գործ, տարրական կրթության մեթոդիկա, կառավարում մասնագիտություններով»,- մեզ հետ զրույցում ասաց ՇՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը։

Զրո թվով դիմորդներով բաժիններ ՇՊՀ-ն չունի, մինչև երեք դիմորդ ունեն ֆիզիկա, դեղագործական քիմիա, մաթեմատիկա, դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտությունները։

Անդրադառնալով ընդունելության նոր կարգին՝ մեր զրուցակիցները նշեցին, որ այն նաև թերություններ ունի։

«Իհարկե՝ մեկ քննությամբ տարբեր բուհեր ընդունվելու հնարավորությունը ստեղծել է դիմորդների թվի ավելացման միտում, բայց սա չի նշանակում, որ բուհերի ընտրությունը միայն սրանով է պայմանավորված։ Այս իմաստով, եթե դիտարկենք 1 քննության առավելությունը, բոլոր բուհերն են ստացել։ Բազմիցս նշել եմ, որ չնայած 1 քննությունով ընդունվելը ունի որոշակի բացասական ազդեցություն, քանի որ հնարավոր չէ ստուգել դիմորդների ամբողջական գիտելիքները, բայց սա հնարավորություն է տվել մրցակցության մեջ դնելու բուհերին, այսինքն՝ շրջանավարտն իր ընտրությունը կատարում է՝ հենվելով կրթության որակի վրա»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ դիմորդների թվի աճն ավելի շատ խոսում է բուհում կրթության որակի բարձրացման մասին, այսինքն՝ այնտեղ, որտեղ, ըստ դիմորդի, ապահովվում է բարձր որակ, նույն քննությամբ ընտրում են այդ բուհը։

Շիրակի պետհամալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատուի խոսքով՝ մի քննությունը նաև դրական ազդեցություն ունի, բայց հսկայական տարբերություն չկա, որովհետև երեք տարի առաջ էլ բուհը նույն քանակով դիմորդներ է ունեցել՝ ավելի շատ քննությունների պարագայում։ Ըստ նրա՝ ընդունելության նոր կարգն ինչ-որ չափով նաև սահմանափակել է դիմորդների հնարավորությունները։

«Եթե անցյալ տարվա դրությամբ նայենք, դիմորդը հանձնում էր երկու միասնական քննություն և դրանից կախված՝ մասնագիտություն նշում։ Օրինակ՝ հանձնում էր հայոց լեզու և մաթեմատիկա, և որքան հայոց լեզու և մաթեմատիկայով մասնագիտություններ կային, դիմորդը կարող էր նշել։ Այս տարի մի քննությունով է, հեշտացել է, բայց դիմորդը, եթե հայոց լեզուն է ընտրել, կկարողանա միայն հայոց լեզվից կախված մասնագիտությունները նշել»,- ասաց Գևորգ Ասատրյանը։

Բացի այդ՝ այս տարի անվճար ու վճարովի հայտերի հերթականության նշման մեջ փոփոխություն կա։

«Եթե անցյալ տարի դիմորդը կարող էր առաջին հայտով մի անվճար մասնագիտություն նշել և երկրորդով նշել մեկ այլ անվճար մասնագիտություն, այս տարի դա չի կարող անել։ Քանի որ դիմումը օնլայն է և կարգը փոխվել է, դիմորդը առաջին հայտով միանգամից նշում է իր մասնագիտության անվճարն ու վճարովին, որում դիմում է»,- ասաց Գևորգ Ասատրյանը։

Նշենք, որ միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին։

Էմմա Չոբանյան