Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է կորոնավիրուսի հետևանքով տուժած եզդիներին

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրում ԿՈՎԻԴ-19-ի տարածման հետևանքով տուժած ու սոցիալապես խոցելի վիճակում հայտնված եզդիներին:

 

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ԿՈՎԻԴ-19 համավարակն  անհամաչափ և ավելի մեծ բացասական ազդեցություն է թողնում ազգային փոքրամասնությունների վրա՝ առողջապահական ու հանրային մի շարք ծառայություններին նրանց ցածր հասանելիության պատճառով: Ցածր որակավորում պահանջող և բարձր մրցակցություն ունեցող աշխատանքային շուկայում կրճատումները կատարվում են ոչ համաչափ և առաջին կրճատվողները  հաճախ դառնում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, կորցնելեով աշխատանքը, զրկվում են ապրուստի միջոցներից:

Ազգային փոքրամասնությունների սոցիալական իրավիճակը հատկապես սուր է մարզային բնակավայրերում, քանի որ բնակիչներից շատերը համաճարակի պատճառով չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հրատապ աջակցություն է տրամադրում ԿՈՎԻԴ-19-ի տարածման հետևանքով սոցիալապես խոցելի վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով: Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը մեկ ասվա համար նախատեսված սնունդ ու հիգիենիկ պարագաներ կհատկացնի եզդի անապահով ընտանիքներին: Այս հրատապ օգնությունը կուղղվի մասնավորապես այն ընտանիքներին, որտեղ կան չգրանցված աշխատողներ:

Աջակցության ծրագրից կօգտվեն Երևանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի ու Շիրակի մարզերի 27 համայնքների ավելի քան 400 եզդիներ»,- ասված է հաղորդագրությունում: