Եթե Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի Հայաստանի մեղքով, դա խայտառակություն կլինի ողջ աշխարհի առջև. Կարապետ Ռուբինյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը, որն ակնկալվում է՝ կստորագրվի վաղը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, այնքան էլ հեղափոխական նշանակություն չի ունենա: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

«Խոսք չկա ո՛չ ասոցացման մասին, ո՛չ ազատ առևտրի գոտու մասին, բայց պետք է նշեմ, որ բավականաչափ կարևոր դրույթներ, այնուամենայնիվ, պահպանվել են նախորդ համաձայնագրից: Խոսքը վերաբերում է ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և որոշ տնտեսական խնդիրներին»,- ընդգծեց Կարապետ Ռուբինյանը:

Ըստ նրա՝ համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտները կարող են լինել զուտ տեխնիկական, սակայն Եվրամիությանը կհաջողվի հաղթահարել դրանք: «Մեր հասարակության մեջ անհանգստություն կա՝ նախորդ համաձայնագրի տապալման փորձից, որ արդյոք Ռուսաստանը նույն մոտեցումը ցույց չի տա՝ վերջին պահին խափանելով համաձայնագրի ստորագրումը»,- շարունակեց նախկին պաշտոնյան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից հնարավոր խոչընդոտների ստեղծմանը, ապա մեր զրուցակցի համոզմամբ՝ այս անգամ այդպիսի վտանգ չկա. «Ըստ Ռուսաստանի՝ որևէ կերպ վտանգված չէ Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ տխրահռչակ ակումբում: Բացի այդ, ժամանակներն էլ փոխվել են, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում այդքան էլ ուժ չունի վերջինիս որդեգրած նեոգաղութատիրական քաղաքականությունը»:

Factor.am-ի հարցին՝ եթե այնուամենայնիվ համաձայնագրի ստորագրումը տեղի չունենա, ապա դա ի՞նչ հետևանք կունենա, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. « Եթե դա արվի Հայաստանի մեղքով, կլինի հերթական անգամ խայտառակություն ողջ աշխարհի առջև: Մենք ցույց կտանք, որ լուրջ պետություն չենք և չենք կարող ինքնուրույն քաղաքականություն վարել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան