Փրկարարների եռօրյա տաժանակիր աշխատանքի արդյունքում Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 21-ին, ժամը 07։00-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառ պետական արգելոց է մեկնել 17 փրկարար ծառայող։

Հետախուզման արդյունքում հրդեհի նոր օջախներ չեն հայտնաբերվել։

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ փրկարարներն ապահովության համար ահռելի քանակությամբ ջուր են տեղափոխել արգելոց։

Տեղում իրականացվում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Օդային հետախուզություն է իրականացվել ուղղաթիռի միջոցով, տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել նաև անօդաչու թռչող սարք։

Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր:

Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատել է 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։

Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում են 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։

Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել են հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։

Դեպքի վայրում են գտնվել և աշխատանքները տեղում ղեկավարել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Ավագյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Վ․ Հովսեփյանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին. աշխատանքներին մասնակցել են 120 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից։

Հունիսի 20-ին, ժամը 08։00-ից Խոսրովի անտառ պետական արգելոցում վերսկսվել են հետախուզման աշխատանքները։

Մինչ ժամը 20։30-ը հրշեջ-փրկարարները մարել են բոլոր ծխացող օջախները. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։

Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ․ իրականացվել է ծխացող օջախների, ծառի բների, տորֆային հատվածների քանդման և մարման աշխատանքներ։