Վարչապետի հրաժարականը պահանջողները պետք է մերժվեն. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Factor.amի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ի՞նչ կարծիք ունեք Վերաքննիչ դատարանի որոշման մասին։ Աննախադեպ գրավի չափով որոշվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել։

– Արձանագրում եմ, որ կիրառված գրավի չափը Հայաստանի դատական համակարգի պատմության ընթացքում նախադեպը չունեցող գրավի չափ է և, դրանից դատելով, անհրաժեշտ է արձանագրել, որ մենք, ըստ էության, գործ ունենք առանձնահատուկ սուբյեկտի և առանձնահատուկ գործի հետ։ 2018-ի հունիսից քրեական գործը, որը հարուցվել է Քոչարյանի մասնակցությամբ և այդ քրգործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածներով, դոփում է իր տեղում և փաստ է, որ 2 տարվա ընթացքում վարույթ իրականացնող մարմիններին չի հաջողվում այդ գործը տեղից շարժել։ Կարելի է արձանագրել, որ Մարտի 1-ի քրգործը՝ իր տարբեր ճյուղերով, տապալման եզրին է, քանի որ մեկնարկային կետից որևէ առաջընթաց չունենք։ Անգամ նախապատրաստական փուլի ավարտին չենք հասել։

– Պարոն Նորիկյան, ըստ Ձեզ, ի՞նչ գործոններ ազդեցին, որպեսզի նման որոշում կայացվի և արդյոք կա՞ր դրսից ինչ-որ ազդեցություն, թե՝ ոչ։

– Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ի սկզբանե, թե՛ Հայաստանի ներքաղաքական շրջանակների, թե՛ արտաքին քաղաքական շրջանակների կողմից ակնհայտ է եղել քաղաքական բաղադրիչի առկայությունը։ Եվ ընդհուպ ՌԴ ամենաբարձր մակարդակով մենք ականատես ենք եղել Քոչարյանի նկատմամբ որոշակի աջակցությունների։ Թե դրանք ինչպիսի ազդեցություն են թողել նրա նկատմամբ իրականացվող քրեական վարույթի ընթացքում, չեմ կարող արձանագրել, բայց, որ այդ աջակցությունը ակնառու է եղել և Քոչարյանի մասնակցությամբ իրականացվող քրգործի հետաքրքրությունը դուրս է ՀՀ սահմաններից, ակնհայտ է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Քոչարյանի գործով ոչ թե լուծվում է Ռոբերտ Քոչարյանի բուն անձի պատասխանատվության խնդիրը, այլ սա, ընդհանուր առմամբ, ՀՀ արժանապատվության, նրա ինքնիշխանության և օրինականության վերականգնմանն ուղղված գործունեություն է։

– Ընդդիմադիր մի քանի գործիչ պահաջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և կառավարության կազմի 100 տոկոսանոց փոփոխությունը։ Այս պայմաններում, երբ Քոչարյանն ազատ արձակվեց, հնարավո՞ր է, որ նրա շուրջ կոնսոլիդացում տեղի ունենա։

-Նախ, գործող կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անթերի չէ։ Ավելին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ունենք ակնհայտ անարդյունավետ աշխատանք։ Ավելին՝ վերջին 2 տարվա ընթացքում դատաիրավական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք ակնհայտ ձախողումներ, թերություններ և մեծ սխալներ, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե չլինեին այդ սխալները, մենք բոլորովին այլ արդյունքներ կգրանցեինք։ Կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում, բայց գեթ մեկ կոռուպցիոներ այս պահին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չի ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ավելին՝ մենք ունենք տասնյակից ավելի հայտնի անձինք, որոնք, թեև ֆորմալ առումով ենթարկվում են քրեական հետապնդման, բայց, ըստ էության, խուսափում են քրեական պատասխանատվությունից, ավելին՝ հասցրել են լքել ՀՀ տարածքը և ավելի ճարպիկ են գտնվել, քան Հայաստանի իրավապահ մարմինները։ Բայց, այն քաղաքական ուժերը, որոնք մերժվել են հանրության կողմից և հեռացվել քաղաքական ասպարեզից և որոնք սնվում են նախորդ ռեժիմի կողմից, դրանք այն ուժերը չեն, որոնք պետք է մատ թափ տան Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա և պահանջեն նրա հրաժարականը։ Ավելին՝ ես խորապես ունեմ այն համոզմունքը, որ այդ քաղաքական ուժերն ընդհանրապես պետք է մերժվեն և հեռացվեն քաղաքական ասպարեզից, որովհետև բավականին երկար ժամանակ և լեգիտիմ հնարավորություն են ունեցել Հայաստանն ավելի լավ ու բարեկեցիկ դարձնելու, բայց, օգտագործելով իրենց վարչական, իշխանական լիազորությունները, ոչ միայն դա չեն արել, այլ նաև ապականել են Հայաստանի վաղվա օրը։ Ավելին՝ իրենց փնթի, անարդյունավետ և խաթարված գործունեության արդյունքում է տեղի ունեցել համաժողովրդական շարժումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան