Ռոբասերժական դատական համակարգի «դիակներից» պետք է ազատվել. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա որոշումներին հակասող որոշում է կայացվել: Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն որոշմանը, որով ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է գրավով:

«Այդպիսի որոշում կարող էր կայացվել, եթե ի հայտ էին եկել նոր հանգամանքներ, որոնք կարող էին դատարանին հնարավորություն տալ շրջանցել Վճռաբեկ դատարանի՝ արդեն իսկ հայտնած դիրքորոշումը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը չի բացառում, որ դատավորը քաղաքական ճնշումների է ենթարկվել և չի առաջնորդվել արդարադատությամբ: «Այս որոշումը կայացվել է արդարադատության բուն էության խախտմամբ»,- ասաց նա և ընդգծեց՝ Վճռաբեկ դատարանը նոր որոշումը պետք է կայացնի արդեն իսկ կայացրած որոշումների համատեքստում:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու ժամանակ բավականին սուր հարցադրումներ հնչեցրեց և ինչ-որ առումով Քոչարյանին անհարմար վիճակներում դրեց: Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սպասելի էր նման վճիռ:

«Դա դատավորների հնարքներից է, երբ խիստ են պահում այն կողմի հանդեպ, ում օգտին պետք է որոշում կայացնեն: Շատ դատավորների մոտ կիրառվող պրակտիկա է»,- նկատեց Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանն այստեղ տեսնում է նաև իշխանությունների թերացումը, քանի որ խոստացված բարեփոխումները չեն իրականացրել․ «Օրվա իշխանություններին փոխանցվել է մի դատական համակարգ, որը մեռած է և թաղված չէ: Քանի դեռ այդ «դիակներից» չի ազատվել դատական համակարգը, ապա ինքնամաքրում չի լինելու: Բոլոր դատավորները, բացառությամբ որոշ դեպքերի, նշանակված են Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմից: Այսօր մենք գործ ունենք ռոբասերժական դատական համակարգի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան