Ռուսական գազային մահակը մնաց օդում․ բնակիչների գազը չի թանկանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
Բոլորը

Հուլիսի 19-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի գազի նոր սակագինը։ ՀԾԿՀ-ն այսօրվա նիստում փաստացի մերժեց «Գազպրոմ Արմենիայի»՝ գազը 12%-ով թանկացնելու հայտը։ Ռուսական ընկերությունն առաջարկում էր սոցիալապես անապահովների գազը թանկացնել 30%-ով՝ սակագինը 1000 խ/մ-ի դիմաց 100 հազար դրամից հասցնելով 136 հազար դրամի, սակայն հանձնաժողովը պահպանեց ներկա գինը։

Բնակչությանը մատակարարվող գազի գինը ևս կմնա նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Կառավարության որոշմամբ արտոնյալ պայմաններով գազ սպառող ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար գազի սակագինը 212 դոլարից բարձրանում է 224, մինչդեռ «Գազպրոմն» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը անհամաձայնություն հայտնեց ՀԾԿՀ-ի՝ գազի գինը մինչև 283 դոլար չբարձրացնելու իրենց պահանջը չկատարելու որոշման հետ․ «Մեր կարծիքով ՀԾԿՀ-ի կողմից առաջարկվող 266․7 դոլար միջին սակագինը 1000 խ/մ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար»։

Ըստ «Գազպրոմ Արմենիայի» տնօրենի՝ գազի իրենց պահանջած գինը չսահմանելու հետևանքով կդանդաղի «Գազպրոմ Արմենիայի» զարգացման տեմպը։ Թադևոսյանն ասաց 1000 խ/մ գազի դիմաց իրենց մնում է ընդամենը 45 դոլար, այդ գնով, սակայն չեն կարող վճարել աշխատավարձեր, ծածկել շահույթի, մաշվածության, կորուստների բաժինը։ Հրանտ Թադևոսյանը ՀԾԿՀ-ից պահանջեց իրենց տալ կրճատվելիք աշխատողների հաստիքացուցակը, ինչպես նաև 50%-ով կրճատված գույքի և նյութերի անվանացանկը։ Սպառողների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Էդուարդ Արզումանյանը հակառակ պնդումն արեց՝ դեռ տեղ կա գազն էժանացնելու։ Ասաց՝ եթե փոխվի կորուստների հաշվարկման 90-ականներից եկած մեթոդը, ու նաև եթե «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարները սկսեն իրենց աշխատավարձերի իջեցումից․ «Տեղեկություններ կան, որ ղեկավար կազմը ունի աներևակայելի բարձր աշխատավարձեր։ Հայաստանում հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունը չի կարող անսահմանափակ քանակությամբ բարձր աշխատավարձեր սահմանել»։

Հրանտ Թադևոսյանը հակադարձեց․ «Վստահ եղեք՝ 2 միլիոնից շատ ավել չեմ ստանում՝ 20 չի, 100 չի, 10 չի, բավարարվեցի՞ք։ Ինչո՞ւ եք ուզում ժողովուրդն իմանա, որ կոմպետենտ չեք ձեր հարցադրումների մեջ։ Վիզ եք դրել ապացուցեք, որ իրավասու չե՞ք նման տեղերում քննարկումներին մասնակցել»։

Ապա Արզումանյանը շարունակեց՝ գազի կալորիականությունը ցածր է պահանջվածից, ինչը պետք է ազդի գնի վրա՝ 3-ից 4% նվազեցման տեսքով, և առաջարկեց չնախատեսված մոնիթորինգով ստուգել իր խոսքերը․ «Գազապրովոդի վրա դրված ձեր կալորիականության պրիբորով տեսել եմ, որ 7200 կալորիա է, չէի ուզում ասել, բայց ասեցի»։ «Գազպրոմի» տնօրենն ի պատասխան՝ ստախոսության մեջ մեղադրեց։

ՀԾԿՀ նախագահը շտապեց պատասխանել «Գազպրոմ Արմենիային» ու նրա ղեկավարության ուղղված քննադատություններին․ «Հնչեցնում եք՝ ղեկավար անձնակազմի ֆանտաստիկ աշխատավարձերի մասին, համոզված եմ՝ ինձնից լավ գիտեք, դա բացարձակ կապ չունի սակագնի մեծության հետ։ Ո՞նց եք ներկայացնում որպես սակագնի նվազեցման գործոն, ինձ համար զարմանալի է»։

Ցածր կալորիականության կասկածին անդրադառնալով, Բաղրամյանն ասաց հայ-ռուսական գազային պայմանագրով գազի կալորիականության նվազագույն շեմը 7900 է։ Հայաստանում երեք լաբորատորիա ստուգում է այդ թիվը, և խախտումներ չկան «Գազպրոմի» կողմից։ ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ հրաժարվելու են կորուստների հաշվարկման 90-ականների մոթոդիկայից, նորը արդեն մշակված է, ներկայացված է ԱԺ տնտեսական հանձնաժողովի դատին․ «Առաջիկա 10 տարիների համար ունենալու ենք բավականին կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն»։

Սպառողների միության նախագահին հետաքրքրում էր հարցը՝ կորուստների կրճատումը, աշխատակիցների թվի պակասեցումը պետք է որ էժանացնեին գազի գինը, ինչո՞ւ է ջերմոցային տնտեսությունների գազը թանկանում 12 դոլարով․ «Օպտիմալացվում են աշխատանքի եղանակները, կրճատվում են ծախսերը, բայց սակագինը բարձրանում է»։

Արմեն Պողոսյանին պատասխանելով՝ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը պարզաբանեց՝ ներկրվող գազի գինը 2019-ի հունվարի 1-ից բարձրացել է 15 դոլարով։ Այս ծախսը, սակայն, «Գազպրոմ Արմենիան» այլ միջոցների հաշվին չի փոխհատուցում։ Ահա և թանկացման աղբյուրը։ Ռուսական գազին այլընտրանք ունի՞ Հայաստանը՝ օրինակ Իրանից, հարցրեց Արմեն Պողոսյանը։ Ըստ Բաղրամյանի՝ ոչ մի սահմանափակում չի դրված Հայաստանի առաջ՝ պետությունն ազատ է Ռուսաստանից բացի այլ երկրից էլ գազ ներկրել, ճիշտ է՝ «Գազպրոմի» միջոցով։

«Եթե երկիրը կունենա  ավելի էժան գազ ներկրելու հնարավորություն, ապա վճարելով էս սակագները՝ փոխադրման, բաշխման և օպերատորի ծառայության համար, սպառողները կստանան գազ։ Եթե ավելի էժան գին կլինի, բնականաբար՝ կօգտվենք նաև էդ հնարավորությունից»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։

ՀԾԿՀ-ից դժգոհ հեռացող «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը տեղեկացրեց՝ գազը չթանկացնելու հետևանքով ընկերությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում 1000 աշխատակցի կկրճատի՝ աշխատանքին հրաժեշտ տվող ամենամեծ խումբը կլինեն հսկիչները։ Կիջեցնեն բոլորի աշխատավարձերը, այդ թվում՝ ղեկավար կազմինը։ Այսպիսով, ՀԾԿՀ-ն, ըստ էության, մերժելով ռուսական ընկերության՝ գազը թանկացնելու հայտը, վերջ դրեց չարագույժ կանխատեսումներին, որ սպառողները շուտով թանկ գին կվճարեն կապույտ վառելիքի համար։

Փաստորեն, Հայաստանը չեզոքացրեց գազի գինը իբրև քաղաքական մահակ կիրառելու ռուսական հերթական նախաձեռնությունը։

Ռոբերտ Անանյան