Մի շարք դատական ակտերի կատարման համար ՊՆ-ն ստիպված է եղել որոշակի ծրագրերի կրճատումներ կատարել․ ՊՆ պարզաբանումը

Լուրեր

01.03.2026 | 01:10
Իրանը հերքում է այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին լուրերը
01.03.2026 | 00:05
Խամենեիի դին հայտնաբերվել է. Reuters
28.02.2026 | 23:45
Նեթանյահու․ Կան նշաններ, որ Խամենեին մահացած է
28.02.2026 | 22:10
Լամին Յամալն առաջին հեթ-տրիկն է գրանցել կարիերայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 21:45
Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 20:49
Հայաստանը կաջակցի ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը
28.02.2026 | 20:00
ՇՄՆ-ն ու Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել
28.02.2026 | 19:54
Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու արատավոր պրակտիկան. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:35
Համացանցում Բուրջ Խալիֆայի մերձակայքում պայթյունների կադրեր են հրապարակվում
28.02.2026 | 19:21
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրանի հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին
28.02.2026 | 19:04
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին. Քուվեյթում ՀՀ դեսպանատուն
28.02.2026 | 19:00
Մենք ստամոքսային հասարակություն ենք, խանութների թվին նայե՛ք, ստամոքսային գրքեր ենք սիրում. Արամ Ավետիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:00
Մատակարարները դադարեցնում են Հորմուզի նեղուցով փոխադրումները Իրանի վրա հարձակման պատճառով
28.02.2026 | 18:45
Ըստ իսրայելական ԶԼՄ-ի՝ «աճում են նշանները, որ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է»
28.02.2026 | 18:26
Հայաստան ժամանած Ֆրանսիսկո Ֆիլիոն հյուրընկալվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին
Բոլորը

Պաշտպանության նախարարը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պարզաբանելով ՊՆ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի և Պաշտպանության նախարարության միջև ծագած խնդիրը։

«Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերն իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ Պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։

Ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ստիպված էր իրականացնել որոշակի ծրագրերի կրճատումներ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գարնանը սահմանված կարգով նախաձեռնել է բյուջետային միջոցների վերաբաշխում։ Համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը։ Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես մեզ դեռ չի տեղեկացվել։ Եվ մի հավելում՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ»,- նշեց Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ՊՆ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ինչի հիման վրա Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը)։

Անժելա Պողոսյան