Նախագահ Արմեն Սարգսյան. «Պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին»

Լուրեր

17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
Բոլորը

«Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել»,– «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար: Մեզ համար կարևորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման և բժշկական անձնակազմի համալրման հարցերը: Այսօր և կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ»:

Ինչ վերաբերում է հետկորոնավիրուսային աշխարհին, նախագահի խոսքով, ակնհայտ են դրա ինչպես բարոյական, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները: Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ դիմագրավելու համավարակի տնտեսության  ոլորտներում իր կրելիք նյութական հավանական կորուստներին։ Այս հարցին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ առումով նախագահականի կողմից քայլեր են արվել դեռևս անցյալ տարի, երբ 2019թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) հրապարակեց նախագահի խնդրանքով պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը (IPR): Զեկույցը մատնանշում է տնտեսության արտահանման ենթակա և խոստումնալից մի քանի ճյուղ, որոնք հաջորդ 10-20 տարիների ընթացքում կարող են ապահովել միլիարդավոր դոլարի ներդրումներ: «Հետամուտ լինելով Ներդրումային քաղաքականության զեկույցի դրույթներին և հիմնվելով տեղեկությունների և վերլուծության վրա, որն արվել էր այն պատրաստելու համար, նշված զեկույցում UNCTAD-ը և ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես են գալիս նկատառումներով և առաջարկներով,– նշել է Հանրապետության նախագահը: -Առաջարկում ենք իրականացնել նաև նոր գործողություններ. ստեղծել մի կառույց՝ Ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խումբ (QIRT) -պայմանական անունով, որը կոչված է լինելու համալրել կառավարության որդեգրած բիզնեսին անհապաղ աջակցելու միջոցառումների շարքը: Այդ կառույցի հիմնական գործառույթներն են լինելու ներդրումների պաշտպանությունը, աջակցություն վերաներդրողներին և արդեն իսկ առկա ներդրողների/ներդրումների վերակողմնորոշումը, ներդրողների ռազմավարական թիրախավորումը և ռազմավարական գործընկերությունը: Այսինքն՝ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմից՝ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհը նաև այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին»:

Նախագահը նշել է, որ պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին։ «Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Օրինակ, կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման (eGovernment), էլեկտրոնային առողջապահության (eH) և էլեկտրոնային ուսուցման (EdTech) ներդրման ոլորտներում,- ասել է Արմեն Սարգսյանը: -Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել այս գործիքները, շատ ավելի ուժեղ և դիմադրող են»։

Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ այդ համատեքստում Հանրապետության նախագահը էական է համարել Հայաստանը պարենի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը: Այդ ուղղությամբ նա քննարկումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մտադիր է շարունակել:

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո նախագահ Սարգսյանը մտադիր է վերադառնալ ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն: «Այն ապագայի հիմնարար գործիք է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում,- նշել է Հանրապետության նախագահը։ -Աշխարհը գնում է դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ»: