Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ հատուկ չվերթով Երևան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Այսօր «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավն, իսկ վաղը կժամանի ևս մեկը: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Սերբիայի նախագահն առաջարկել էր իր օգնությունը, և այսօր արդեն ժամանեց մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը, -լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: -Վաղը կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ դարձյալ բժշկական պարագաներով և սարքավորումներով: Այն, ինչ բերվել է այսօր և կբերվի վաղն, առաջնային նշանակություն ունի Հայաստանի առողջապահական համակարգի համար: Ալեքսանդար Վուչիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր շնորհակալությունն է հայտնել և՛ Սերբիայի նախագահին, և՛ սերբ ժողովրդին՝ մեր երկրին օգնություն ցուցաբերելու համար»:

Էմիլ Տարասյանն ավելացրել է, որ նախագահ Սարգսյանը շարունակում է օգտագործել իր գործընկերային և անձնական կապերը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցության նոր հնարավորություններ ապահովելու Հայաստանի համար: Իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես կապի մեջ է կառավարության գործընկերների հետ, առողջապահության նախարարության հետ պարբերաբար թարմացվում է պահանջվող սարքավորումների և միջոցների ցանկը:

«Այս աջակցության առաջարկը շաբաթներ առաջ է արվել, երբ մեր երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ունեն շատ ջերմ, մտերիմ հարաբերություններ, և ես ուրախ եմ, որ մենք արդեն ունենք արդյունք,– ասել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը: -Վաղը մարդասիրական օգնությամբ ևս մեկ ինքնաթիռ կժամանի Հայաստան: Կարծում եմ՝ այս աջակցությունն օգտակար կլինի Հայաստանի համար»: