Ձերբակալվել է Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն

Լուրեր

19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
Բոլորը

Բելառուսի նախագահի թեկնածու, «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է Բելառուսի Պետական վերահսկողական կոմիտեի ղեկավար Իվան Տերտելը։

«Բաբարիկոն ձերբակալվել է այն բանի համար, որ հանդիսացել է հակաիրավական գործունեության անմիջական կազմակերպիչը, փորձել է ազդել վկաների վրա, թաքցնել ավելի լավ իրագործված հանցագործությունների հետքերը և օրերս փորձել է խոշոր գումար դուրս բերել իր վերահսկողության հաշիվներից»,- ասել է Տերտելը։

Reform.by-ի փոխանցմամբ էլ՝ այսօր առավոտյան Վիկտոր Բաբարիկոն և նրա որդին՝ Էդուարդ Բաբարիկոն, որը նաև հոր շտաբի ղեկավարն է, տարվել են ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտ՝ «Բելգազպրոմբանկ»-ի գործի շրջանակում քննչական գործողություններ իրականացնելու համար։ Փաստաբաններին թույլ չեն տվել այցելել նրանց, հայր ու որդի Բաբարիկոները ցուցմունք են տվել առանց պաշտպանների։

Նրանց բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել, միաժամանակ, նախօրեին արգելանք է դրվել Վիկտոր Բաբարիկոյի ընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամարի վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին «Բելգազպրոմբանկ»-ի գլխամասային գրասենյակում խուզարկություն է անցկացվել։ Երկու քրեական գործ է հարուցվել «Բելգազպրոմբանկ»-ի նախկին և ներկա աշխատակիցների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, 15 մարդ է ձերբակալվել, խոշոր գումարներ և բանկի կորպորատիվ հավաքածուից կտավներ են առգրավվել։

Հունիսի 12-ին էլ Պետական վերահսկողական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ բանկի բազայի վրա կազմակերպված հանցավոր խումբ է ստեղծվել, որը դրամական միջոցներ է արտահանել երկրից, իսկ 20 տարի բանկը ղեկավարած Բաբարիկոն, իբր, այս ամենի մասնակիցն է եղել։