Որևէ մեկը, հատկապես քաղաքական գործիչը, որևէ կերպ չի կարող թելադրել թե ինչ անեն ԶԼՄ-երը. Արթուր Սաքունց

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է Տեսալսողական մեդիայի և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախգծերի փաթեթի քննարկման ժաման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթին:

«Որևէ մեկը, հատկապես քաղաքական գործիչը, հատկապես մեծամասնության ներկայացուցիչը ոչ մի կերպ, որևէ կերպ չի կարող թելադրել թե ինչ անեն ԶԼՄ-երը:

Որևէ անհամաձայնություն, վրդովմունք, զայրույթ ԶԼՄ-ում հրապարակված նյութի հետ կապված, չի կարող արդարացնել հրապարակային անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ի նկատմամբ:

Այսպիսին է ժողովրդավարական սկզբունքը, օրենքը, որի հանդեպ պետք է դրսևորել հարգանք ու ցույց տալ հարգալից վերաբերմունքի օրինակ»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ասել էր, որ քիչ առաջ իրեն մի լրատվականի նյութ են ուղարկել, որը վերնագրված է այսպես.  «Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։

«Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց՝ այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար։ Կա՛մ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կա՛մ՝ նյութը հեռացնում»,- ասել էր պատգամավորը, ապա որոշ ժամանակ անց ֆեյսբուքի իր էջում հրապարակել ԶԼՄ-ի նյութը: